«Ես կանգ չեմ առնի, մինչև որդի չունենամ»: 14 աղջիկների մայրիկը լուրջ է տրամադրված

Շատ երեխաները, դա իհարկե, մեծ երջանկություն է: Եվ նաև` անվերջանալի հոգսեր և մշտական ​​աշխատանք տանը։ Սակայն, մեր պատմության հերոսները կարծես չեն վախենում դժվարություններից:

«Ես կանգ չեմ առնի, մինչև որդի չունենամ»: 14 աղջիկների մայրիկը լուրջ է տրամադրված

Ավգուստինան և Խոսե Իգերը մեծացնում են ոչ ավել, ոչ պակաս, 14 դուստրերի: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ մեծ ընտանիքի մայրը ընդամենը 29 տարեկան է, իսկ հայրը` 30 տարեկան: Ավգուստինան առաջին անգամ ամուսնացավ, երբ ընդամենը 15 տարեկան էր: Բայց այդ ամուսնությունը ձախողվեց` թողնելով նրան 4 դուստրեր։ Այնուհետև Ավգուստինիան հանդիպեց Խոսեին: Եվ համատեղ կյանքի ընթացքում նա ամուսնուն պարգևեց ևս 10 աղջիկ։ Միևնույն ժամանակ, երկվորյակներ են ծնվել երեք անգամ։

«Ես կանգ չեմ առնի, մինչև որդի չունենամ»: 14 աղջիկների մայրիկը լուրջ է տրամադրված

Ավգուստինիան ու Խոսեն քնում են օրական ընդամենը 2–3 ժամ: Տղամարդն ամեն օր մինչև ուշ ժամի աշխատում է, իսկ մայրը երեխաներով է զբաղվում: Ավգուստինիայի ամբողջ օրը նախատեսված է ըստ րոպեների։ Նա օրական 8 անգամ կերակուր է պատրաստում և աշխատեցնում լվացքի մեքենան 10–12 անգամ: Այնուամենայնիվ, բազմազավակ մայրը պնդում է, որ երեխաների խնամքը միայն ուրախություն է նրա համար: Ավգուստինիան չի պատրաստվում կանգ առնել, նա հավաստիացնում է, որ կշարունակի ծնել, մինչև ամուսնուն որդի չպարգևի։

«Ես կանգ չեմ առնի, մինչև որդի չունենամ»: 14 աղջիկների մայրիկը լուրջ է տրամադրված

«Ես կանգ չեմ առնի, մինչև որդի չունենամ»: 14 աղջիկների մայրիկը լուրջ է տրամադրված