Մեր ժամանակներում ավելի շատ է սկսում թվալ, որ մենք ապրում ենք զուգահեռ աշխարհներում: Գոյություն ունի վիրտուալ աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ և գեղեցիկ է: Եվ նաև անտես իրականություն, որը վանում է: Սա հարուցում է ժխտողականության զգացում։



Սա հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին: Շատերը կեղծում են այն գեղեցիկ կյանքը, որը գոյություն ունի միայն նկարում: Եվ եթե նախկինում մարդիկ ստում էին իրենց մեքենաների, տների հարցում, ապա հիմա ստում են իրենց արտաքին տեսքի վերաբերյալ



Ոմանք այս հարցում հաջողության են հասել: Նրանք դարձել են Photoshop–ի իսկական մասնագետներ: Սոցցանցերի իրենց լուսանկարներում նրանք վերածվում են բոլորովին այլ մարդկանց: Դուք դժվարությամբ կհավատաք, որ կյանքում և լուսանկարում նույն անձնավորությունն է։



Այնուամենայնիվ, այս նկարները պատկանում են չինական Kanahoooo ընկերությանը: Նրանք զբաղվում են լուսանկարների մշակմամբ, իսկ այդ աղջիկները նրանց մշտական հաճախորդներն են: Ընկերությունը որոշեց ցուցադրել իր աշխատանքը և ցույց տալ բնօրինակ պատկերները սոցիալական ցանցերում:










