Ի՞նչ է նշանակում սպիտակ փրփուրը մեղրով բանկայի մեջ

Բոլոր մեղրասերները հավանաբար նկատել են, որ կան մեղրով բանկաներ, որոնց վրա նկատվում է սպիտակ փրփուր: Չգիտակցելով` մենք հրաժարվում ենք այն գնել և կարծում ենք, որ գուցե սա «անորակ» մեղրի նշան է: Բայց դա ամենևին էլ այդպես չէ։

Ի՞նչ է նշանակում սպիտակ փրփուրը մեղրով բանկայի մեջ

Սա իրականում բնական մեղրային գլյուկոզա է: Եվ ընդհակառակը, ձեզ հաջողվել է ձեռք բերել ամենաբարձրորակ և բնական մեղրը։

Այդ շերտի ձևավորումը տեղի է ունենում ինքնին, և այն կարող է հայտնվել գնելուց նույնիսկ օրեր անց: Այս փրփուրը շատ քաղցր համ ունի և իր մեջ պարունակում է օգտակար հատկություններ:

Սա նշան է այն բանի, որ այն չի տաքացվել կամ չի ենթարկվել որևէ ջերմային մշակման։