Երբեք ձեզ ուրիշներից վեր մի դասեք
Ես աշխատում եմ շատ թանկարժեք ռեստորանում: Ես գնացի մի շքեղ գեղեցկության սրահ` սանրվածք անելու համար: Այնտեղ ես տեսա կանանց, ովքեր հաճախ են այցելում այն ռեստորանը, որտեղ ես եմ աշխատում։
– Բարև ձեզ, հաճելի է տեսնել ձեզ
– Դու այն ռեստորանի մատուցողուհի՞ն ես, որը գտնվում է անկյունում:
– Այո: Ինչպե՞ս են ձեր գործերը
– Ես չեմ կարծում, որ այնպիսի մակարդակի մարդիկ, ինչպիսին դու ես, կարող են այդպիսի սրահ իրենց թույլ տալ
– Ներեցե՞ք
Հանկարծ կինը սկսեց խոսել իմ վարսահարդարի հետ.
– Հարգելիս, գիտե՞ք, որ այս աղջիկը մատուցողուհի է: Համոզվա՞ծ եք, որ նա բավականաչափ գումար ունի վճարելու համար: Միգուցե դուք նրան առաջինը ստուգե՞ք:
– Տիկին, այս աղջիկն արդեն երկու տարի գալիս է այստեղ: Նա հուսալի հաճախորդ է
– Ինչպիսի ցուցամոլություն: Նման աղքատ աղջիկները չպետք է գումար ծախսեն նման բաների վրա: Ուրիշ տեղ չունե՞ք դրանք ծախսելու
Այս արտահայտությունից հետո սրահում գտնվող բոլոր մարդիկ լռեցին և նայեցին մեզ երեքիս.
– Կներեք, տիկին: Ես աշխատում եմ ռեստորանում միայն այն պատճառով, որ ցանկանում եմ ժամանակս արդյունավետ անցկացնել: Ես ամենահեղինակավոր քոլեջի ուսանող եմ և սովորում եմ կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում: Եվ, եթե այդքան հետաքրքրված եք, ես բավականաչափ փող ունեմ: Նույնիսկ եթե ես աղքատ մատուցող եմ, չե՞ք կարծում, որ մարդիկ իրավունք ունեն իրենց փողերով անել իրենց ուզածը: Ի դեպ, ձեր ամուսինը շաբաթը երկու անգամ գալիս է ռեստորան, պատվիրում է մի բաժակ սուրճ և անընդհատ դժգոհում է ձեզանից։
Ցավում եմ ձեզ համար, տիկին:



























