Երբեմն աննշան իրադարձությունը կարող է ամբողջությամբ փոխել ձեր ամբողջ կյանքը: Օրինակ` մեր պատմության հերոսուհու համար նման իրադարձություն դարձավ զվարճանքի պուրակ մեկնելը։
Ֆիոնա Վեսթը երբեք նիհար չի եղել: Դեռևս դպրոցում աղջիկը սկսեց գիրանալ` քաղցրավենիքի և արագ սննդի հանդեպ ունեցած իր սիրո պատճառով:
Տարիներն անցնում էին, բայց Ֆիոնայի սովորույթները չէին փոխվում: Աղջիկը մեծացավ, ստացավ բուժքրոջ մասնագիտություն, բայց նա ինքը այնքան էլ չէր հետևում բժիշկների խորհուրդներին։
Նրան բազմիցս ասում էին, որ լրացուցիչ կիլոգրամները կարող են վտանգավոր լինել ոչ միայն նրա առողջության, այլև կյանքի համար: Սակայն Ֆիոնան չէր լսում։ Աստիճանաբար, մինչև 25 տարեկան հասակը, նրա քաշը հասավ 210 կգ–ի:

Ամեն ինչ փոխեց մի ուղևորությունը։ Ֆիոնան որոշեց արձակուրդն անցկացնել Ֆլորիդայում, և միևնույն ժամանակ այցելել «Disney World» և «UJniversal Studios» զվարճանքի պարկեր:
Որքան մեծ եղավ նրա հիասթափությունը, երբ ավելորդ քաշի պատճառով նրան թույլ չտրվեցին մոտենալ որևէ ատրակցիոնի։ Ֆիոնան խոստովանում է, որ հենց այդ պահին նա հասկացավ, որ իզուր չի լսել բժիշկների խորհուրդները:

Ֆիոնան որոշեց, որ ամեն տարի կվերադառնա այդտեղ, քանի դեռ չի կարողանա լիարժեք վայելել ատրակցիոնները:
Նայելով այլ մարդկանց, ովքեր կարողանում էին դա թույլ տալ իրենց, տխրում էր, բայց դա դարձավ մեծ դրդապատճառ աղջկա համար:

Երկու տարվա ընթացքում Ֆիոնային հաջողվեց կորցնել ավելի քան 100 կգ: Աղջիկը վերափոխվեց, նա ուներ ընկեր:
Բայց ամենակարևորը` Ֆիոնան վերջապես կարողացավ իրականացնել իր երազանքը: Աղջիկը խոստովանեց, որ երբ առաջին անգամ հաջողվեց ատրակցիոններից օգտվել, պարզապես ուրախությունից լաց էր լինում:





























