Չինացին 5 տարի կոմայի մեջ էր ընկել: Այս ամբողջ ընթացքում նրա կինը հավատարմորեն հետևում էր նրան: Նա օրեկան շուրջ 20 ժամ նրա մոտ էր, մոտավորապես 2000 օր։
2013–ին Լի Ժիխուան սարսափելի վթարի էր ենթարկվել. Նա աշխատանքի գնալիս` սկուտեր վարելու ժամանակ բախվել է մոտոցիկլետին, տղամարդը գլխի վնասվածք է ստացել և ընկել կոմայի մեջ:
Կինը չի լքել իր ամուսնուն, նա անձնվիրաբար կռվել է նրա կյանքի համար, քնել օրեկան երկու–երեք ժամ, մնացած ժամանակը կերակրել է տղամարդուն և զրուցել նրա հետ։
Նա այդ ամբողջ ընթացքում կորցրել է մոտ 10 կիլոգրամ: Արթնանալուց հետո, պարոն Լին ասաց կնոջը. «Ես սիրում եմ քեզ»:

Բուժող բժիշկ Վանգ Ցինյանը լրագրողներին ասաց. «Երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց, նա գտնվում էր վեգետատիվ վիճակում: Նա չէր կարողանում պատասխանել ոչ մի հարցի։
Նրա կինը ՝ 57–ամյա Չժան Գիհուանը, հիշում է. «Բժիշկն ասաց ինձ, որ գուցե նա երբեք դուրս չգա կոմայից»:
Կինը որոշեց բժիշկներին ապացուցել, որ իրենք սխալ են, նրանց կանխատեսումները սխալ են։

Տուժողի կինը նրա սիրած երգերն էր միացնում նրա համար, խոսում էր նրա հետ, մերսում էր նրան` հույս ունենալով, որ նրա վիճակը կբարելավվի:
Այս ամենը շարունակվեց ավելի քան մեկ տարի։

«Դա խթանեց նրա նյարդային համակարգը», – ասում է դոկտոր Վանգը:

Ըստ բժշկի, թեև տուժողը չէր կարողանում խոսել և պատասխանել իր կնոջը, նա հասկանում էր, թե ինչ է կատարվում իր շուրջը։
Պարոն Լին հրաշքով ուշքի եկավ անցյալ տարի: Տղամարդը մնաց հիվանդանոցում` վերականգնողական թերապիա անցնելու համար: Տիկին Չժանգն ասաց.
«Ես նույնիսկ չեմ մտածել հանձնվելու մասին: Քանի դեռ նա ապրում է, ես նրան կծառայեմ»։

Ավագ բուժքույր Սյա Լին ասաց. «Նա համբերատար կերպով սովորեցում էր իր ամուսնուն նորից շարժվել, նրան ցույց էր տալիս շարժումները՝ առանց դժգոհելու կամ նյարդայնանալու»:
Հետաքրքիր է, տղամարդիկ կարող էին նման բան անել հանուն իրենց սիրելի կնոջ։



























