Երբեմն նույնիսկ նյարդայնացնում է, երբ քո տղամարդը պարզապես չի կարողանում չնայել մեկ այլ աղջկա, այնպե՞ս չէ:
Դուք հագնվում եք նրա հետ ժամադրության գնալու համար, բայց հանկարծ նկատում եք, թե ինչպես է նրա հայացքը շրջվում մատուցողուհու դեկոլտեի վրա…
Դա ձեզ զայրացնում է, բայց նա չի հասկանում, թե ինչու: Որովհետև նա ինքը դա չի նկատում։
Բայց ինչո՞ւ են նրանք շարունակում անել դա, նույնիսկ երբ իմանում են, թե ինչն է նյարդացնում իրեն`ց ուղեկիցներին:
1. Նրանք տեսողական էակներ են
Պարզապես արական ուղեղն ավելի շատ է արձագանքում տեսողական տեղեկատվությանը, իսկ կնոջը` զգացմունքային: Այսպիսով, եթե տղամարդը նայում է մեկ այլ կնոջ, ուրեմն, նա տեսել է նրան: Եվ վերջ։
2. Սա բնազդ է
Տղամարդիկ գենետիկորեն ծրագրավորված են գրավիչ կանանց ուշադրություն դարձնելու համար: Եվ չնայած դա արդարացում չէ, բայց դա բացատրում է, թե ինչու են նրանք գնահատում յուրաքանչյուր աղջկան` ոտքից մինչև գլուխ։
3. Նրանք ուշ են ուշքի գալիս
Նրանք կանանց նայում են բնազդաբար, իսկ հետո նայում են, որովհետև ուզում են: Դրա համար նրանք կարող են երկար նայել մեկին, այնպես որ դուք արդեն նկատում եք դա։
4. Նա գրավիչ է
Սա է հիմքը նրա, թե ինչու են տղամարդիկ նայում, և դուք հավանաբար դա գիտեք: Եթե կինը գրավիչ է, նա կնայի։
5. Իսկ գուցե նա իսկապե՞ս դժբախտ է ձեզ հետ
Բայց եթե դա այդպես է, ուրեմն խնդիրը մյուսը չէ, որին նա նայեց և հանկարծ որոշեց, որ նա ձեզանից ավելի լավն է: Խնդիրը ձեր հարաբերությունների մեջ է։
6. Նրան հետաքրքիր է
Մենք հետաքրքրասեր արարածներ ենք և մեր գլխում հաճախ պատկերացնում ենք տարբեր սցենարներ՝ մտածելով, թե ինչպես դա կարող է այլ կերպ լինել: Այո, նա կարող է երազել` մեկ ուրիշին նայելիս։
7. Դուք նայում եք նրան
Այո, միգուցե դուք առաջինն եք նկատում գրավիչ աղջկան և արդեն սկսում եք խանդել նրան, չնայած ձեր տղամարդը դեռ չէր նկատել նրան: Բայց նկատելով ձեր հայացքը, նա նույնպես սկսում է նայել նրան:
Բայց եթե ձեր տղամարդը նայում է մյուս աղջիկներին, չի նշանակում, որ նա ցանկանում է լքել ձեզ, որ նա նրան ավելի լավն է համարում, քան ձեզ, որ նա աչքերով հանվեցնում է, որ դուք բավարար չեք նրան:
Ոչ, նա բնազդորեն է նայում, և եթե ձեր հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ապա նա որևէ այլ բան անելու մտադրություններ չի ունենա։



























