Էրրամատի Մանգայաման միշտ երազել է մայր դառնալ:
Ամուսնու հետ միասին նրանք 57 տարի փորձել են երեխա ունենալ:
Սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին:
Իսկ 30 տարի առաջ կնոջ մոտ դաշտանադադար սկսեց։ Բայց հույսը վերջինն է մեռնում:
Նա իմացավ մի դեպքի մասին, երբ 80–ամյա կինը մայր էր դարձել։


Էրրամատին որոշեց փորձել հետևել այդ կնոջ օրինակին: Նա գնաց բժիշկների մոտ և որոշեց IVF պրոցեդուրա անցկացնել:
Բժիշկներն անցկացրեցին անհրաժեշտ փորձաքննություն:
Կինը ոչ մի խնդիր չուներ: Հետևաբար, նրան IVF արեցին։
Ընթացակարգի համար օգտագործվեց ամուսնու` Էրրամատիի կենսաբանական նյութը:


Զարմանալի է, բայց հղիությունն առաջին իսկ փորձից ստացվեց:
Պարզվեց, որ կինը սպասում է երկվորյակների: 9 ամիս անց ամուսինների երկվորյակները ծնվեցին։
Կնոջը կեսարյան հատում արեցին, քանի որ այս տարիքում բնական ծնունդն անհնար էր:
Էրրամատին այժմ համարվում է աշխարհի ամենատարեց մայրը:





























