Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Ճապոնացիները անսովոր, բայց շատ խելացի մարդկանց համբավ ունեն։ Զարմանալի կազմակերպվածության շնորհիվ, Ծագող արևի երկրի բնակիչները հասել են բարձր արդյունքների կյանքի տարբեր ոլորտներում:

Ինչպես են Ճապոնիայում վերաբերվում կերակրի աղին: Ճապոնացիները հաճախ աղ են ցանում տան շեմին, հյուրասենյակի անկյուններում և նույնիսկ զուգարանի մեջ: Ինչո՞ւ են այս խելոք մարդիկ անում այսպիսի տարօրինակ բաներ:

Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Աղը տան մեջ

Հանրաճանաչ համեմունքը հարգված է աշխարհի տարբեր անկյուններում: Բայց Ճապոնիայում ընդհանրապես վստահ են, որ աղ կարելի է օգտագործել ոչ միայն խոհանոցում, այլև վախեցնել չար ոգիներին և հաջողությունը գրավել:

Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Մաքրման ծեսեր անցկացնելիս, երբ ճապոնացիները փորձում են ազատվել վատ էներգիայից և չեզոքացնել չար ոգիների հնարքները, նրանք առանց վարանելու օգտագործում են աղը: Նույնիսկ հիշատակի արարողության ժամանակ զոհասեղանի վրա տեղադրվում է այս համեմունքով անոթ։

Սումոիստների մրցումներն էլ չեն անցնում առանց այդ փոքր բյուրեղիկների, քանի որ ընդունված է ռինգում պարբերաբար աղ ցանել: Այն նաև ցանում են ռեստորանների, բարերի, սրճարանների կամ զվարճանքի վայրերի մուտքի մոտ, քանի որ համարվում է, որ աղը գրավում է հաճախորդներին: Իսկ դռան շեմին «սպիտակ ոսկի» –ն ոչ միայն նպաստում է էներգիայի մաքրմանը, այլև վերացնում է այդ տունը մտնող յուրաքանչյուր մարդու վատ մտքերը:

Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Հատկապես զարմանալի է, որ զուգարաններում և լոգարաններում ճապոնացիները նույնպես աղ են ցանում։ Տեղացիները կարծում են, որ օդափոխման վանդակաճաղերի և բացվող պատուհանների միջոցով չարը կարող է մուտք գործել այդտեղ: Հետևաբար, հնարավոր է պաշտպանել բնակարանները միայն այդ նույն հանրաճանաչ համեմունքի միջոցով:

Անկյուններում աղ թափելը տգեղ է, և դժվար թե թույլատրվի այնպիսի գեղագետների համար, ինչպիսիք են «Ծագող արևի» երկրի բնակիչները: Հետևաբար համեմունքները լցվում են ափսեների մեջ, որոնք տեղադրվում են անհրաժեշտ վայրերում: Հաճախ աղից պատրաստում են բազմանկյուն բուրգեր (սովորաբար` եռանկյուն) կամ ֆիգուրներ են սարքում, որոնք ունակ են պաշտպանել և զարդարել տարածքը։

Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Ինչ վերաբերում է ճապոնական հավատքին, որ աղը կարող է գրավել հաճախորդներին, դրա հետ կապված հին ճապոնական լեգենդը կա։

Ըստ լուրերի, կայսր Կիոտոն, որը կառավարել է մեկուկես հազար տարի առաջ, ուներ հսկայական հարեմ` 3 000 կանանցից բաղկացած: Բայց նրա համար հեշտ չէր ընտրել այն մեկին, ում հետ նա կանցկացներ գիշերը: Եվ, հետևաբար, նա ընտրությունը հանձնարարեց ձիուն. Այն շեմին, որին կմոտենա միապետի հավատարիմ ընկերը, նա էլ կլինի հաջողակ։

Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Եվ որպեսզի ավելի հաճախ օգտվի կայսեր ուշադրությունից, այդ գեղեցկուհին խորամանկ քայլի դիմեց՝ իր դռան դիմաց աղ շաղ տալով: Ցանկանալով համտեսել իր սիրելի համեմունքը` ձին ամեն անգամ գնում էր այս ճարպիկ կնոջ շեմի մոտ` իր հետ բերելով իշխանին։ Այդ ժամանակվանից ի վեր ճապոնացիները հավատում են, որ տանը աղը շաղ տալը նշանակում է ճիշտ մարդկանց, բախտի և փողի ներգրավում ձեր տուն:

Ինչու են ճապոնացիները աղը դնում զուգարանի մեջ և ինչու՞ պետք է մենք էլ այդպես անենք

Այդուհանդերձ, զարմանալի է, թե ինչպես է նոր տեխնոլոգիաների արագ զարգացումը և ռոբոտների ստեղծումը Ճապոնիայում համադրվում նման համոզմունքի հետ: Արժ՞ե նույնպես ամենուրեք աղ ցանել: Ընտրությունը յուրաքանչյուրինն է:

Չէ որ մենք էլ ունենք ավանդույթներ, որոնք պետք է պատվել։