Վեց ամսական Օարլան շտապօգնությամբ հիվանդանոց տեղափոխվեց այն բանից հետո, երբ նրա ամբողջ մարմնի վրա հայտնվեցին կարմիր բշտիկներ:
Նույնիսկ ձախ աչքն էր վարակվել. Բժիշկները վախենում էին, որ աղջիկը կկուրանա…
Աղջկա մայրը` Հոլլին, պատմեց իր պատմությունը Facebook–ում, որպեսզի մյուս ծնողները դաս քաղեն նրա սխալներից: Օարլլայի ծնվելուց ի վեր մայրը թույլ չի տվել ծանոթներին և հարազատներին համբուրել իր դստերը:
Եվ դա այն պառճառով, որ նա տեսնում էր, թե որքան հեշտությամբ ցանկացած վիրուս կարող է նորածիններին փոխանցվել մաշկի միջոցով:

Հոլլին ինքն էլ էր փորձում հաճախակի չհամբուրել երեխային, երբեմն միայն ճակատից: Բայց երբ նրա դուստրը 6 ամսական էր, նա ինչ–որ մեկից վարակվեց հերպեսով, և նրա վիճակը իրականում կրիտիկական էր։
Բժիշկները օգնեցին Օարլային, այժմ նա մեկ տարեկան է: Բայց մասնագետների կարծիքով՝ հերպեսը երեխաների համար շատ վտանգավոր է: Փոքրիկը կարող էր նույնիսկ կուրանալ, բայց նրան ժամանակին օգնեցին։
Ծնողներ, զգույշ եղեք և վերահսկեք ձեր նորածինների առողջությունը:



























