Այսօր, թերևս, ոչ ոքի չես զարմացնի մարմնի փոփոխություններով:
Պարզապես ինչ–որ մեկը ցանկանում է հասնել կատարյալ մարմնի և ճիշտ դիմագծերին, իսկ ինչ–որ մեկը պարզապես ինքնաարտահայտվում է այս ձևով:
Երբեմն սեփական մարմնի հետ ստեղծագործելը կարող է անցնել բանականության սահմանները։

Այդպես և պատահեց Գերմանիայից մի երիտասարդ մոր հետ:
25–ամյա կինը այնքան էր տարվել դաջվածքներով, որ պարզապես չէր կարողանում կանգ առնել:
Ժամանակի ընթացքում, բացի մաշկը ծածկող նկարներից, նա որոշեց փորձել ավելի արմատական փոփոխություններ:

Կինը կատարել է աչքի խնձորակների կոսմետիկ ներկում:
Եվ վերջի վերջո նա շատ է նմանվել իսկական այլմոլորակայինի:
Փոփոխություններից առաջ երիտասարդ կինն աշխատել է որպես մոդել, և այժմ էլ պահանջարկի հետ կապված խնդիրներ չունի:
Նա ինքը շատ գոհ է արդյունքներից և չի ամաչում, երբ մարդիկ սկզբում զարմացած նայում են նրա արտաքին տեսքին։





























