Հարգելի կանայք, մենք նրանցից` տղամարդկանցից, պահանջում ենք ամեն ինչ և միանգամից՝ ուշադրություն, աջակցություն, նվերներ և փող:
Բացի այդ, մենք ուզում ենք, որ նրանք ներեն մեզ մեր բոլոր փոքրիկ չարաճճիությունները, բայց մենք նրանց ներո՞ւմ ենք։
Մաանավորապես, եթե տղամարդը մեր ճաշակի դեմ ինչ–որ բան է անում, մենք լիովին դժգոհ կլինենք, բայց կնոջ մեջ գլխավորը իմաստությունն է, ուստի կան բաներ, որոնք պետք է ներել, և ահա թե ինչը։

Խանդը
Տղամարդիկ իրենց բնույթով սեփականատեր են, և եթե նրանք հորիզոնում տեսնում են մեկ այլ տղամարդու, ով ուշադրություն է դարձնում ձեզ, ապա նրա զգացմունքներն արդարացված են:
Եղեք ավելի նրբանկատ այս հարցում։

Անփութություն
Նրա գուլպաները ցրված են, կրկին աղբը չի՞ թափել և կեղտոտ վերնաշապիկը զամբյուղի մեջ չի՞ դրել: Սարսափելի բան չկա, թեթև ապրեք:
Պարզապես խոսեք նրա հետ և խնդրեք, որ գոնե նվազագույն մակարդակում ամեն ինչ կոկիկ անի։
Կատակներ

Հումորի զգացումը` դա հիանալի է, բայց երբեմն տղամարդիկ շատ հեռու են գնում, և հնարավոր է հումորն ամբողջովին անտրամաբանական դառնա:
Այնպես որ, սա անհանգստանալու առիթ չէ: Պարզապես յուրաքանչյուր ոք ունի իր կատակները։



























