Ահա թե ինչպիսին եք դուք հարաբերությունների մեջ` ըստ ձեր ծննդյան եղանակի

Ձմեռ

Երբ ինչ–որ մեկի հետ մտերմիկ հարաբերություններ ես զարգացնում, հրաժարվում ես նրան բաց թողնել:

Դուք մի անձնավորություն եք, որը չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել: Դուք չեք հեռանա առանց պայքարի: Դուք սիրում եք մարդկանց ամբողջ կրքով, այնպես որ ժամանակավոր հարաբերությունը ձեզ համար չէ:

Դուք ձեր սիրտը տալիս եք այն մարդուն, ով ապացուցել է, որ արժանի է ձեր ժամանակին և ջանքերին:

Քանի որ ինքներդ ձեզ հանդեպ բարձր պահանջներ ունեք, ձեր ռոմանտիկ հարաբերությունները ավելի շատ նման են ընկերականի:

Ձեր զուգընկերը միայն այն մարդը չէ, որին կարող եք գրկել և համբուրել: Նա այն է, ում հետ դուք կարող եք կիսել ձեր գաղտնիքները, լիաթոք ծիծաղել կամ պարզապես լռել:

Գարուն

Չնայած այն հանգամանքին, որ դուք սիրում եք ինքներդ ձեզ ցույց տալ սառը, անսիրտ մարդ, ճշմարտությունն այն է, որ ձեզ վիրավորելը հեշտ է։ Ձեր հույզերը փոխվում են ամեն րոպե, և դուք սովոր եք ձեր մեջ դժգոհություն կուտակել:

Եթե ​​զուգընկերը ձեզ զայրացնի, ապա այնպիսի սկանդալ կսարքեք, որ նա կզղջա ձեզ հետ կապվելու համար:

Դուք նրանցից չեք, ովքեր ձևացնում են, որ ամեն ինչ կարգին է: Երբ ինչ–որ մեկը ցավ է պատճառում քեզ, դու ուզում ես վրեժ լուծել:

Այնուամենայնիվ, կործանարար չարությունը փոխարինվում է ձեր անաչառ ազնվությամբ: Սա նշանակում է, որ ձեր և զուգընկերոջ միջև չի լինի թերի, չլուծված խնդիրներ և թաքնված զգացմունքներ:

Միշտ կիմանաք, թե հարաբերությունների որ փուլում եք, քանի որ այն հաճախ կքննարկեք:

Դուք պարզապես պետք է գտնեք այն ճիշտ մարդուն, որը կհավասարակշռի ձեր նյարդային բնավորությունը: Նա ձեզ կհանգստացնի և կզիջի` ձեզ ավելի զայրացնելու և նեղացնելու փոխարեն։

Ամառ

Դուք ամուր կանգնած եք ձեր ասածի վրա և ցանկանում եք, որ ամեն ինչ ձեր ասածով լինի:

Հարաբերության մեջ դուք չեք ցանկանում լինել նա, ով ավելի շատ է հոգ տանում:

Դուք ցանկանում եք հավասարություն, բայց միևնույն ժամանակ դեմ չեք, եթե ձեր զուգընկերն ավելի մեծ ջանքեր գործադրի հարաբերությունների մեջ: Ի վերջո, ձեզ դուր է գալիս կառավարել:

Դուք նախընտրում եք ինքներդ պլանավորել ժամադրությունները կամ զարդարել ձեր տունը, քանի որ ապավինում եք ինքներդ ձեզ, երբ ցանկանում եք, որ ամեն ինչ կատարյալ լինի:

Ահա թե ինչու դուք չեք կարող հանդիպել ձեզ նման մարդու հետ։

Այնուամենայնիվ, եթե գտնում եք այնպիսի զուգընկեր, որը դեմ չէ, որ իր փոխարեն առավելագույն որոշումները դուք կայացնեք, ապա ղեկավարելու ձեր ծարավը կդառնա այնպիսի որակ, որը նա կսիրի ձեր մեջ:

Աշուն

Դուք թերահավատորեն եք տրամադրվում սիրային հարաբերություններին: Փակվում ես, որովհետև չես ցանկանում, որ ցավ պատճառեն։

Դուք ավելի շուտ ինքներդ ձեզ կմեկուսացնեք, քան ռիսկի կդիմեք: Այնուամենայնիվ, հենց որ գտնեք մեկին, որը թույլ կտա ձեզ զգալ իր կողքին ինչպես տանը, կփոխեք ձեր կարծիքը հարաբերությունների մասին:

Դուք կցանկանաք կիսել ամեն ինչ այս մարդու հետ և հրաժարվել սեփական մեկուսացումից: Քանի որ երկարատև հարաբերություն չեք ունեցել, հնարավորինս մեծ ջանքեր կգործադրեք:

Դուք չեք ցանկանա կորցնել այս մարդուն հիմար սխալի պատճառով, ուստի դուք կփորձեք երջանկացնել նրան:

Դուք կփորձեք նրան տալ այն ամենը, ինչ նա ցանկանում է, և հոգ կտանեք նրա հարմարավետության մասին ավելի, քան ձեր։