Աղեղնավորը այն լավագույն ընկերն է, որի համար աղոթել եք բարձրյալ ուժերին:
Եթե դուք հաջողակ եք, ապա դուք արդեն ունեք այս նվերը` Աղեղնավոր—ընկերոջ տեսքով: Ահա 6 պատճառ, թե ինչու է բոլորին պետք Աղեղնավոր ընկեր։
1. Նրանք անձնազոհ են
Չնայած այն հանգամանքին, որ Աղեղնավորին ժամանակ է պետք, որպեսզի սկսեն լավ վերաբերվել ձեզ, բայց հենց որ դա անեն, դուք կհասկանաք, թե որքան մեծ է նրանց սիրտը:
Նրանք միշտ ուրիշներին առաջին տեղում են դնում, և նրանք ուրախությամբ կօգնեն ձեզ ցանկացած գործում:
Աղեղնավորը մարդկանց այն տեսակն է, որը կթողնի ամեն ինչ, ինչով զբաղված էին, և կգան ձեր տուն` թարմ թխած բլիթներով, այն բանից հետո, երբ նրանց գրել եք ձեր սիրելիի հետ ձեր ընդհարման մասին:
2. Նրանք հավատարիմ են
Ոչ միայն Առյուծները կարող են պարծենալ այս հատկությամբ: Աղեղնավորը նույնպես ունի այս որակը: Եվ եկեք խոստովանենք:
Դա շատ մեծ թեթևություն է, երբ դուք ստիպված չեք լինում անհանգստանալ, որ ձեր մեջքին դանակով կխփեն կամ կասկածելի կերպով կվարվեն` ընկեր ձևանալով։
3. Նրանք ուղղախոս են
Աղեղնավորի հատկանիշներից մեկը պարզությունն է, որը դուք կարող եք սիրել կամ ատել։
Այն կարող է դրսևորվել ամեն ինչի մեջ, այն բանից, թե ինչ տեսք ունի ձեր հանդերձանքը` մինչև խորհուրդ տալը հարաբերությունների մեջ, բայց հավատացեք, որ նրանք ամեն ինչ կփռեն ձեր առջև՝ առանց ճոխացնելու և առանց շողոքորթության:
4. Նրանք տարօրինակ են
Ասում են, որ յուրաքանչյուրը տարօրինակ իր ձևով, բայց Աղեղնավորը այն բերում են բոլորովին այլ մակարդակի: Բայց մի անհանգստացեք, դա այնքան էլ վատ չէ:
Եթե Աղեղնավորը տարօրինակ է պահում իրեն ձեզ հետ, դա նշանակում է, որ նրան ձեզ հետ հարմարավետ է: Եվ դուք նույնպես կարող եք նրանց հետ հարմարավետ զգալ:
Կենդանակերպի այս նշանի կողքին որոշակի թեթևություն է զգացվում, և դա թույլ է տալիս լիցքաթափվել և լինել անկեղծ, իրական: Ուղղակի ընդունեք դա։
5. Նրանք ակտիվ են
Չնախատեսված ուղևորությո՞ւն: Համաձա՛յն եմ: Ճանապարհորդություն դեպի Մեքսիկա՞: – Հիանա՛լի է: Ուրեմն երեքշաբթ՞ի: – Խնդիր չկա։
Ինչ արկածախնդրություն էլ փնտրեք, ինչ–որ բան տեղում կամ ավելի էկզոտիկ, դուք կարող եք ապահով կերպով հրավիրել ձեր լավագույն ընկերոջը՝ Աղեղնավորին: Նրանք սիրում են ուսումնասիրել նոր բաներ կամ անել որևէ բան, որը հիացմունք է առաջացնում:
6. Նրանք լավատես են
Աղեղնավորները հայտնի են իրենց դրականությամբ: Նրանք շուրջօրյա լույս են ճառագում: Եթե դուք ճանաչում եք որևէ Աղեղնավորի, հավանաբար դա արդեն նկատել եք։
Երբ ձեզ համար դժվար է, կամ պարզապես անհրաժեշտ է, որ ինչ–որ մեկը ձեզ մի փոքր աջակցի, միշտ կարող եք նայել Աղեղնավորին, նա ձեզ կհիշեցնի, որ վատ ժամանակները երկար չեն տևում:
Դուք կարող եք նրանց համարել ձեր սեփական Երկարագուլպա Պեպպին։ Նրանք միշտ ձեզ հետ են, որպեսզի հիշեցնեն, որ վաղը արևը դուրս կգա։
Աղեղնավորի հետ ընկերակցությունը կարող է լինել ամենաերկարատևը և ամենաարժեքավորը, ուստի ինչի՞ն եք սպասում: Գնացե՛ք և փնտրեք ձեր Աղեղնավորին:



























