Իսկ դուք արդեն տեսե՞լ եք ներքնազգեստներ, որոնք ձեր մարմինը մկանոտ են դարձնում:
Ճապոնական հագուստի Choro–Lom ապրանքանիշը դա վաճառել սկսեց անցյալ տարվա հունվարին Amazon–ում: Գինը մոտ 50 $ է, գրում է Dispatch–ը:

Դժվար թե ինչ–որ մեկին կարողանաք զարմացնել տղամարդկանց կրծկալներով, բայց ճապոնական նորությունն ամենևին էլ կանացի push up–ի նմանակը չէ: Արտադրանքի դիզայնը շատ ավելի պարզ է. Սրանք կրծքավանդակի ներդիրներ են, որոնք կցվում են կոնտակտային մակերեսով:

Այն պատրաստված է փրփուր ռետինից և նեյլոնից և կցվում է կրծքավանդակին` օգտագործելով հատուկ կոնտակտային մակերես: Այն չի քրտնացնում և կարելի է կրել ամռանը։

Արական կրծքավանդակի համար նախատեսված այդ հրաշք—բարձիկների արժեքը կազմում է մոտ 46$ – 51$ (4980 ¥ – 5580 ¥): Գինը կախված է գույնից: Ներկայումս հաճախորդներին հասանելի է ընդամենը 2 տարբերակ` բեժ և սև: Սև բարձիկներն ավելի թանկ են։

Մկանոտ կրծքավանդակի պատրանքը, ըստ արտադրողի, կօգնի ոչ միայն տպավորել ուրիշներին, այլ նաև ցանկություն կառաջացնի իսկապես սպորտով զբաղվելու համար:

Իսկ նրանց համար, ովքեր քրտնաջան աշխատել են, բայց հատել են իրենց ֆիզիկական ունակությունների սահմանը, բարձիկը կօգնի հիանալի նկարներ ստանալ սոցիալական ցանցերի համար: Նրանք, ովքեր իրականում գնել են այն, գնահատել են 5–ից 4.5 բալ։
Ինչի է հասել առաջընթացը։ Հաջորդն ին՞չ է։



























