Երկու տարին բավականաչափ երկար ժամանակահատված է տնային բույսի համար, հատկապես, եթե դուք դրան հոգ տանելու մեծ գիտակ չեք:
Ուստի Քեյլի Ուիլկեսը հպարտանում էր նրանով, որ նա այդքան երկար ժամանակ կարողացել է պահել իր սուկկուլենտ բույսը։
Երկու երեխաների 24–ամյա մայրը ձեռք բերված ծաղկամանը խնամքով դրեց պատուհանի վրա խոհանոցում, կարդաց, թե ինչպես պատշաճ կերպով խնամել սուկուլենտը և նույնիսկ կազմեց ջրելու պլան:
Եվ ամբողջ 2 տարի նա պարբերաբար աճեցնում էր բույսը։ Համենայն դեպս` նա այդպես էր մտածում: Մինչև որ որոշեց տեղափոխել նրան:

Ես այնքան էի հպարտանում դրանով,– հիշում է Քեյլին` գունագեղ նկարագրելով միշտ հյութալի իդեալական տերևները, որոնք նա փայլեցնում էր, թե ինչպես թույլ չէր տալիս որևէ մեկին մոտենալ, որպեսզի անտեղյակությունից հանկարծ շատ չջրեր նրան և չվնասեր:
Եվ ահա ամերիկուհին իր սիրելիի համար գտավ մի գեղեցիկ նոր ծաղկաման, բայց երբ նա սկսեց դուրս հանել այն իր պլաստմասսե տարայից, որով նա գնել էր, պարզվեց ներսում նույնիսկ հող չկար, այլ միայն պոլիստիրոլ, որովհետև բույսը ինքն էլ էր արհեստական։

Չնայած նրան, որ Քեյլին վերջին երկու տարիներն անվանեց խաբեություն, նա, պարզվեց, լավ հումորի զգացում ունի, ուստի նա ծիծաղեց ինքն իր վրա և թույլ տվեց, որ ուրիշներն էլ դա անեն` պատմելով իր դեպքի մասին սոցիալական ցանցում:

“Իսկ ես այնքան շատ սեր էի դրել նրա մեջ: Ես ամեն ինչ փորձեցի, որպեսզի հնարավորինս լավ տեսք ունենա, իսկ այն, պարզվեց, ամբողջովին պլաստիկ է: Ինչպես ես չէի նկատել”։
Այժմ, Կեյլին 2–րդ անգամ է փորձում և այս անգամ նա ստուգեց, որ դրանք իսկական լինեն)

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:



























