6 բան, որի մասին տղամարդիկ ստում են ծանոթանալիս

Երբ մենք նոր ենք հանդիպում ինչ–որ մեկին, փորձում ենք լավ տպավորություն թողնել։

Չնայած նրան, որ հարաբերությունները ճիշտ է սկսել առանց ստի, շատերն այնուամենայնիվ իրենց մասին պատմելիս չափազանցնում են։

Ահա թե ինչի մասին է տղամարդը ստում ծանոթանալիս։

1. Իր դրամապանակի մասին։

Նա կարող է պատմել, թե որքան է ճանապարհորդում, ինչ մեքենա կամ տուն ունի։ Հնարավոր է, դու նույնիսկ չես ուզում այդ մասին լսել, բայց նա ինքն է ցանկանում զարմացնել քեզ իր ֆինանսական կարգավիճակով։ Հետո միգուցե իմանաս, որ նա թաղված է պարտքերի մեջ։

2․ Իր ապրելու վայրի մասին։

Հնարավոր է, նա ծնողների հետ է ապրում կամ դեռ ուսանողական տարիներից, ընկերոջ հետ միասին բնակարան են վարձում, բայց վախենում է այդ մասին ասել։ Այդ դեպքում, նա կշրջանցի այդ թեման կամ առհասարակ չի շոշափի այն։

3․ Ուրիշ աղջիկների մասին։

Եթե դուք նոր եք սկսել հանդիպել, դա չի նշանակում, որ նա այլ կանանց հետ չի շփվում։ Դա նորմալ է, քանի որ դուք նույնպես դեռ նոր եք իրար ճանաչում։ Նա այդ մասին քեզ չի ասի։

4․ Իր մարզումների մասին։

Նա գիտի, որ աղջիկներին դուր են գալիս լավ մարզավիճակում գտնվող տղամարդիկ, այդ պատճառով կարող է շատ խոսել իր մարզումների մասին։ Նա չի ուզում ալարկոտի տպավորություն թողնել։

5․ Իր նախկին հարաբերությունների մասին։

Անկախ նրանից, թե ով է եղել մեղավոր բաժանման մեջ, դժվար թե նա քեզ ճշմարտորթյունն ասի առաջին հանդիպման ժամանակ։

6․ Իր աշխատանքի մասին։

Լավ տպավորություն թողնելու համար՝ նա, միգուցե, իրականությունից մի փոքր ավել կամ պակաս պատմի, սակայն մի շտապիր խիստ դատել․ նա ընդամենը ցանկանում է դուր գալ քեզ։