Աշխարհում շատ յուրահատուկ մարդիկ են ապրում։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք գերբնական ուժով են օժտված, բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է։
Այդ կնոջ անունը Շիմի է, նա Մանչեստերում է ապրում։ 21 տարեկան հասակում նա հանդիպեց իր կյանքի տղամարդուն։ Սակայն դա շատ կարճ տևեց։ Անմիջապես այն բանից հետո, երբ աղջիկը որդի ունեցավ, տղամարդն անհետացավ։ Շիմին իր որդուն, ստիպված, միայնակ մեծացրեց։

Ամբողր կյանքի ընթացքում նրան ասում էին, որ շատ երիտասարդ է երևում։ Կային նաև այնպիսի մարդիկ, որոնք մեղադրում էին Շիմիին պլաստիկ վիրաբույժին դիմելու մեջ, մեղադրելով, որ կինը գումարը ծախսում է ոչ թե որդու, այլ իր վրա։ Բայց այդ ամենը զուտ բամբասանք էր։

Բայց, այն ու ամենայնիվ, ինչպե՞ս է Շիմիին հաջողվել պահպանել երիտասարդությունը։
Չկա ոչ մի մեծ գաղտնիք, պարզապես Շիմին երբեք վատ սովորություններ չի ունեցել, միշտ առողջ ու օգտակար սնունդ է կերել ու զբաղվել սպորտով։

Մի անգամ, երբ Շիմին ու իր 20–ամյա որդին զբոսնում էին, հանդիպեցին տղայի ընկերներին, որոնք հաջորդ օրը վերջինիս հարցախեղդ արեցին, թե ով էր այդ շիկահերը։ Այդ ժամանակ Շիմին 41 տարեկան էր։

Մի անգամ էլ, երբ նա գնացել էր ծնողական ժողով, ուսուցչուհին մտածել էր, թե որդին որոշել է խորամանկություն անել ու մոր փոխարեն քրոջն է խնդրել գա։

Հիմա կինը 45 տարեկան է, բայց նա միևնույն է 20 տարեկանի տեսք ունի։



























