Կան այնպիսի կանայք, որոնք ներս մտնելուն պես ողողում են ամբողջ տարածքը կանացի էներգիայով:
Դու նույնպես ունես այդպիսի էներգիա, պարզապես պետք է սովորես կառավարել այն:
Տղամարդկային էներգիան այն է, երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես ես աշխատում ու ի կատար ածում նպատակներդ:
Դա այն է, ինչ քեզ առաջ է մղում:
Կանացի էներգիան այն է, երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես ես վայելում կյանքի ամեն վայրկյանը:
Կանացի էներգիան նման է սեթևեթանքի:
1. Կանացի էներգիան բնական է:
Այն պարզապես գոյություն ունի: Ի տարբերություն տղամարդկայինի, այն չի առաջնորդվում ուժով կամ փառքով:
Կարևոր է այդ տարբերությունը զգալ:
2. Վերամիավորվի’ր ինքդ քո հետ:
Մի կողմ դիր ամաչկոտությունը: Ուսումնասիրի’ր զգացմունքներդ ու ցանկություններդ:
3. Նորարար եղիր:
Հենց կանացի էնեգիան է թույլ տալիս քեզ լինել արտիստիկ, արտահայտել հույզերդ արվեստի միջոցով:
4. Տանը ներքնազգեստ մի’ կրի:
Իրո’ք: Կանացի էներգիան նաև ազատ շարժուձևի մեջ է: Նույնիսկ շալվարն է սահմանափակում շարժումներդ:
Նախապատվությունը թեթև շրջազգեստներին տուր և քեզ ավելի ազատ կզգաս:
5. Բաց եղիր սիրո համար:
Մի’ վախեցիր ընդունել ինչ–որ մեկի ուշադրությունը:
6. Քեզ օր հատկացրու:
Եթե չի ստացվում ամբողջ օրը նվիրել քեզ, գոնե օրվա կեսը ոչինչ մի’ պլանավորի:
Պարզապես արա այն, ինչ այդ պահին ցանկանում ես: Մոռացիր սոց.ցանցերի մասին. պարզապես զգա ինքդ քեզ:
7. Պարի’ր:
Պարտադիր չէ տանից դուրս գալ, պարզապես միացրու սիրածդ երգն ու պարիր:
Այդպես հեշտությամբ կզգաս մարմինդ ու կմոռանաս առօրյա հոգսերի մասին:



























