6–ամյա աղջկա` Սուման Խաթունի անունը թնդացել է ամբողջ աշխարհում։ Դեռևս 6 տարեկան հասակում նա կշռում էր ավելի քան 90 կիլոգրամ:
Չնայած դրան, նա ծնվելիս եղել է մի գեղեցիկ և առողջ աղջիկ, որի քաշը կազմում էր 3.800 գր, բայց նրա ծնողները աղքատ էին, ուստի մայրը հացահատիկային կաթով էր կերակրում Սումանին: Դրա պատճառով աղջիկը սկսեց գիրանալ:
Աղջիկը սկսեց մեծ քանակությամբ սնունդ պահանջել: Ծնողները նրա վրա ծախսեցին ամբողջ գումարը: Չէ որ ստիպված էին գնել շատ մթերքներ:


Սումանն ինքն ուտում էր նույնքան, որքան մեծ ընտանիքը։ Նրա կերակրի ընդունումները հաճախակի էին, և նա ուտում էր մեծ քանակությամբ:
Մեկ կերակրման ընթացքում Սումանը կարող էր ուտել մի քանի կիլոգրամ բանան, քաղցրավենիք, կարտոֆիլ և միս: Տանը ուտելուց հետո աղջիկը գնում էր հարևանների մոտ՝ խնդրելով նրանց կերակրել:
Ուստի ծնողները երկար ժամանակ չգիտեին, թե իրականում ինչքան է ուտում իրենց դուստրը: Շուտով նա սկսեց առողջական խնդիրներ ունենալ. Սրտանոթային համակարգի հետ կապված `շնչարգելություն հայտնվեց, աղջիկը դժվարանում էր շնչել, քնել և քայլել:


Ծնողները քաջ գիտակցում էին, որ մի փոքր էլ և նրանց դստեր կյանքին վտանգ կսպառնա: Սումանի քաշը շարունակում է աճել և հասել է 185 կգ արդյունքի:
Այնուամենայնիվ, ծնողները իմացան ստամոքսի փոքրացման վիրահատության մասին:
Նրանք պատրաստ են այդ ռիսկին դիմել, ուստի համառորեն և մեծ դժվարությամբ գումար են հավաքում իրենց դստերը բուժելու համար: Նրանք պատրաստ են ամեն ինչի` նրան բուժելու համար:





























