Մարդը գալիս է այս աշխարհ իր հատուկ, յուրօրինակ առաքելությամբ:
Ճանապարհ ուղևորվելով նա պատրաստվում է կատարել ոչ միայն իր առաքելությունը, իր յուրահատուկ ծրագիրը, այլև օգնել իր ծնողներին:
Այո, փոքրիկ մարդուկը գալիս է ծնողներին ինչ–որ բան բացատրելու համար: Ուղղորդել նրանց ճիշտ ուղու վրա: Ինչ–որ մեկին ուժեղ դարձնելու համար: Ինչ–որ մեկին ամուր, ինչ–որ մեկին փափուկ։ Երեխայի հայտնվելը կարող է փոխել մարդու կյանքը ամբողջությամբ, արմատապես և ընդմիշտ։
Ծնողները, ընդհակառակը, երեխային համարում են իրենց խաչը և հառաչում են, բողոքում են նրանից, փոխարենը հասկանալու, թե ինչ արժեքավոր բան է նա բերում նրանց, ինչի է նա մղում։
Եթե մեծահասակը, ծեր մարդը հետ նայի իր կյանքին և անկեղծորեն վերլուծի դա, ապա կտեսնի, որ իր արժանիքների, հաղթանակների, նվաճումների մեծ մասը այն է, ինչ նա երբեք չէր անի, եթե չունենար երեխաներ:
Երեխան շարժիչ է: Նա առաջ է մղում ծնողին։ Ցույց է տալիս նրան, թե ինչի է նա իսկապես ընդունակ: Որքանով կարող է լինել անձնազոհ, հանդուրժող, համբերատար և բարի:
Հաճախ երեխան նաև ծնողին ցույց է տալիս կյանքի այլ տեսանկյուն: Եվ մեծահասակը պետք է ավելի ուշադիր նայի, լսի: Միգուցե երեխան ճշմարտությո՞ւնն է ասում։
Երեխայի հոգին միշտ ընտրում է ծնողին մեծ սիրուց` ծնողին օգնելու առավելագույնս դրսևորվելու մեծ ցանկությունից ելնելով։
Նույնիսկ եթե ձեզ համար պարզ չէ բարձրագույն պլանը, այն հաստատ կա
Մտածեք այն մասին, թե որքան ավելի լավը և իմաստուն եք դարձել` ծնողներ դառնալով
Եթե հասաուն երեխան հեռանում է ձեզանից, եթե նա հազվադեպ է գրկում և բարի խոսքեր է ասում, ապա ինչ–որ տեղ սխալ եք թույլ տվել, չեք լսել, չեք հասկացել: Բայց երբեք ուշ չէ հասկանալ, ցանկություն է պետք։
Եվ եթե երեխան հիվանդ է, ապա նա եկել է, որպեսզի ձեզ ուժեղացնի: Սովորեցնի ձեզ վայելել կյանքը անկախ ամեն ինչից։ Տեսնել երջանկությունը ամենապարզ փոքր բաների մեջ: Ցույց տալու, որ աներևակայելի ուժեղ եք: Այո, նման երեխան հատուկ նվեր է։



























