Մեծանալով` երեխաները երազում են ծնողներից առանձին ապրելու մասին։
Ճիշտ է, նրանք միշտ չէ, որ ունենում են բնակարան ձեռք բերելու ֆինանսական կարողություն:
Եվ դա հատկապես դժվար է Բրիտանիայում, որտեղ անշարժ գույքը բավականին թանկ է։

Բայց 17–ամյա Թոմը վստահ էր, որ կարող է ինքնուրույն տուն կառուցել` ծախսելով դրա վրա ոչ այնքան շատ գումար: Եվ դա նրան իսկապես հաջողվեց։

Գնալով սովորելու` տղան երազում էր իր սեփական բնակարանի մասին, բայց նա նույնիսկ չէր կարող իրեն թույլ տալ սենյակ վարձել: Հետևաբար, ավստրալացի ուսանողների փորձով ոգեշնչված (որոնք տուն էին սարքել անիվների վրա), երիտասարդը նույնպես որոշեց զբաղվել այդ գործով:

Բարեբախտաբար, բավականին մանրամասն հրահանգներ գտնվեցին ինտերնետում: Թոմը որպես հիմք վերցրեց պապիկի հին ֆուրգունի կցորդի կարկասը, իսկ մնացած շինարարության համար օգտագործեց վերամշակված հումք և նյութեր: Շինարարական պրակտիկայում ձեռք բերված գիտելիքները շատ օգտակար էին, և տղան հեշտությամբ նախագծեց տնակի ինտերիերը:

Բացի այդ, նույն շինարարական վայրում կես դրույքով աշխատանքը հնարավորություն տվեց անվճար ստանալ մնացորդային նյութեր, ինչը լավ օգնեց գործին: Այսպիսով, ներքին հարդարանքը պատրաստվեց հին տախտակներից, որոնք տղան կրկին վերամշակեց:

Իր մինի տան մեջ Թոմին հաջողվեց սարքավորել երկու տարածք, որոնցից առաջինը դարձավ հյուրասենյակ` հարմարավետ բազմոցով և մուլտիմեդիա համակարգով, փոքր խոհանոց, որի կահույքը տղան ինքը մասնակիորեն պատրաստեց, ցնցուղ և զուգարան:

Ապակյա դռները և խոհանոցի մեծ պատուհանը տունը լուսավոր դարձրեցին, իսկ մթնոլորտը` եթերային։

Երկրորդ տարածքը հարմարավետ ննջասենյակ է։
Անիվների վրա փոքրիկ տնակ ստեղծելու համար ուսանողին անհրաժեշտ եղավ երեք տարի և ընդամենը 8 հազար դոլար:
Արդյունքում, երիտասարդը ստացավ իր ուզածը. Լիարժեք մասնավոր տնակ և հանգստի գոտի` դրա դիմաց։



























