67-ամյա Մարկ Դյուման թերևս միակ մարդն է աշխարհում, որը կարող է լողալ բևեռային արջի հետ։
Էյջին 23–ամյա բևեռային արջ է, որը ընկերացել է ոչ միայն Մարկի, այլև իր կնոջ` Դոնի հետ:
Արջը սիրում է խաղալ Մարկի հետ, համբուրել և գրկել նրան:

Ամուսինները 362 կգ Էյջիին վարժեցնում են բարձր բյուջետային ֆիլմերում և գովազդներում նկարահանվելու համար:
1995–ին նա նկարահանվեց Ալյասկա ֆիլմում, երբ ընդամենը մի քանի շաբաթական էր։

«Էյջին շատ լավ կյանք է ապրում: Նրան պետք չէ որսալ, նրա ամբողջ սնունդը բերում են, և սա ամենաորակյալ սնունդն է:

Նրան պետք չէ սառույցների վրայով բարձրանալ և սպանել որսին»։

Ահա, թե ինչպիսին է նրանց ընկերությունը տեսանյութում:
Կցանկանայի՞ք վարժեցրած բևեռային արջուկ ունենալ:







