Այս աներևակայելի ուժեղ աղջիկը կարողացավ ելք գտնել կյանքի ամենադժվար իրավիճակներից։
Նիգերիայից Շալոմ Նչոմը ընդամենը 9 տարեկան էր, երբ նրա վրա եռացրած յուղ լցրեցին։
20–ամյա աղջկա դեմքի սպիները մնացել են մինչ այժմ:

Այդ դժբախտ դեպքից հետո Շալոմը բնակվում է ԱՄՆ–ում:
Դպրոցական շրջանը նրա համար հեշտ չէր. Ամերիկացի դեռահասները «տգեղ» սևամորթ աղջկան ծաղրելու առիթը բաց չէին թողնում: Ամեն երեկո Շալոմը արտասվելով վազում էր տուն, և հաջորդ օրը, չկարողանալով սփոփանք գտնել, նա նորից գնում էր այնտեղ, որտեղ նրան դիտավորյալ տանջում էին և նվաստացնում: Դրանից ելք չկար։
Տարիքի հետ աղջիկը հասկացավ, որ պարզապես անհրաժեշտ է գտնել անողոք ծաղրանքների պատասխանը: Անհրաժեշտ է նորից սիրել հայելու մեջ այն աղջկա արտացոլանքին, ով այդքան ժամանակ տառապել է: Բարեբախտաբար, կոսմետիկան օգնության հասավ։

Այդ օրվանից ի վեր Շալոմի տաղանդը նրան ամեն օր վերածում է նոր մարդու: Նույն ձևով աղջիկը օգնում է այրվածքներից տուժած այլ մարդկանց: Պարզապես նայեք:

Նայելով Շալոմի էջը Instagram–ում, դժվար է հավատալ, որ նույն մարդն է լուսանկարներում: Նման փոխակերպումը անիրական է թվում: «Մենք պարզապես պետք է սիրենք ինքներս մեզ, անկախ ամեն ինչից: Մենք դիմահարդարված ե՞նք, թե՞ ոչ», – ասում է Շալոմը: – Հիմա ես շատ ուրախ եմ: Բայց ոչ այն պատճառով, որ ես սովորեցի շպարվել և թաքցնել իմ թերությունները: Ես երջանիկ եմ, քանի որ կարողացա ինքս ինձ սիրել»։
Աշխատանքային գործընթացը կարելի է տեսնել այս կարճ տեսաֆիլմում:
Չնայած բոլոր դժվարություններին՝ այս աներևակայելի ուժեղ աղջիկը կարողացավ ելք գտնել կյանքի ամենադժվար իրավիճակներից: Բրավո, Շալոմ։



























