Երբ դուք ժառանգում եք տատիկի հին «Խրուշչովկան», ամենաառաջին գաղափարն է` լավ վերանորոգել այն:
Հենց այդպես էլ որոշեցին մեր պատմության հերոսները:

Ամուսնու ծնողները բնակարան նվիրեցին երիտասարդ զույգին, որը նրանց հասավ տատիկի մահից հետո:
Բնակարանը չի օգտագործվել, ոչ ոք չի ապրել դրանում, ուստի ներսում ամեն ինչ մնացել է նույնը, ինչ եղել է ծեր կնոջ կյանքի ընթացքում:
Տատիկը երբեք չի ցանկացել բաժանվել «սովետական» հին դեկորից, իր սիրելի հին վառարանից և գորգերով պատված ննջասենյակից:
Բայց հիմա երիտասարդները որոշեցին վերափոխել ամեն ինչ իրենց ճաշակով:

Առաջին հերթին նրանք ազատվեցին բոլոր հին իրերից:
Հատակները կրկին լցվեցին, բոլոր էլեկտրալարերը փոխվեցին:
Ինչպես պարզվեց, ոչ իզուր` հին էլեկտրագծերը բառացիորեն «վերջին շնչում էին»։

Բնակարանը որոշվեց ձևափոխել դիտավորյալ «անավարտ» թողնված ոճով:
Հետևաբար, պատերի մի մասը ձևավորեցին մի փոքր անհավասար շարված աղյուսի տեսքով։
Թողեցին նաև ջեռոըցման չուգունե հին ռադիատորները։

Պատերի մյուս մասը զարդարված էր մուգ և բաց երանգով փայտի նմանակող պանելներով։

Լոգարանում տեղադրվել է ժամանակակից ցնցուղախցիկ և լվացարան, որի տակ ավելի ուշ տեղադրվեց լվացքի մեքենա։

Ինչպես պարզվեց, առաստաղը բավականին անհավասար էր, ուստի որոշվեց հավաքել ձգվող առաստաղներ:

Ինչ եք կարծում, հաջո՞ղ վերանորոգում է ստացվել։




























