Աստված չանի տղամարդը ցույց տա իր ուժը՝ թուլություն օգտագործելով: Ի վերջո, այս զենքը պատկանում է բացառապես կանանց։
Դժբախտաբար, այդպիսի տղամարդիկ կան…
Բնավորության ամենաթույլ գծերն ունեցող տղամարդիկ ծնվում են կենդանակերպի հետևալ նշանների ներքո.
Խեցգետին
Խեցգետինները քնքուշ, զգայուն… կանայք են: Բայց այս նշանի տակ ծնված արական սեեի ներկայացուցիչները չեն կարող հպարտանալ բնավորության այդպիսի հատկություններով: Նրանք կարող են լինել դյուրազգաց և նույնպես կարող են իրենց կնոջը երջանկացնել։
Չնայած Խեցգետին համաստեղության տակ ծնված տղամարդկանց տեսակը տղամարդկային և ուժեղ չէ, բայց այն ունի իր առավելությունները` ավելի ռոմանտիկ բնույթ, իր կնոջ նկատմամբ ուշադրություն և զգայունություն, քնքշություն և ջերմություն:
Ձուկ
Տղամարդկանց այս տեսակը խուսափում է և նույնիսկ վախենում է պատասխանատվության զգացումից, և որոշումների կայացման ողջ պատասխանատվությունը գցում են իրենց կնոջ վրա:
Ձուկ- տղամարդուն կարելի է համեմատել լավ ընկերուհիների հետ: Նրանք կընկերակցեն ձեզ, երբ դիտեք ողբալի սերիալներ կամ հեռուստաշոուներ, նրանք կարող են սրտանց խոսել ձեզ հետ, լսել բոլոր բողոքները և բողոքել այն մասին, թե որքան անարդար է այս չար աշխարհը։
Դրական կողմն այն է, որ այն Ձկները, ովքեր ունեցել են տարբեր հիվանդություններ, վերածվում են ընտանեկան բժիշկների, և նրանք միշտ ամեն ինչ գիտեն։
Կարևոր է հիշել, որ այդպիսի տղամարդկանց չի կարելի անտեսել, և կարևոր է չմոռանալ համակրանք ցուցաբերել նրանց հանդեպ:
Կշեռք
Այս նշանի տակ ծնված տղամարդիկ գտնվում են Վեներայի ազդեցության տակ: Սա է օգնում նրանց բնական զգալ, երբ նրանք ընկնում են կանանց միջավայր: Կշեռքը հասկանում է կանանց խոսակցությունների բոլոր թեմաները, հեշտությամբ ընկալում է նրանց խնդիրների էությունը և կարող է ժամեր անցկացնել զրուցելու և գնումներ կատարելու վրա: Ձկների նման, նրանք նույնպես ատում են պատասխանատվության զգացումը և երբեք չեն կայացնում ինքնուրույն որոշումներ։
Կույս
Նշանի հենց անունն է խոսում նրա կանացի բնույթի մասին: Նրանք հակված չեն ռիսկի կամ արկածախնդրության: Բայց դրականն այն է, որ կանայք, ովքեր փնտրում են այնպիսի հատկություններ ունեցող տղամարդու, ինչպիսիք են գործնականությունը, մանրուքներին ուշադրություն դարձնելը, խելամտությունը, այս ամենը կգտնեն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեջ:
Ցուլ
Ցուլի նշանի տակ ծնված տղամարդկանց պայծառ հատկությունները ագահությունն ու ծուլությունն են…
Նրանց հաջողվում է տնտեսել կապիտալը ոչ թե բազմապատկման և աշխատանքի միջոցով, այլ հենց ագահության միջոցով։
Բայց լավ կնոջ ձեռքում, ով սիրում է նրան, կարելի է շտկել այդ թերությունները, իհարկե, եթե դրանք չեն վերածվել պաթոլոգիայի:



























