Բնական գեղեցկությունը միշտ սիրված է, ուստի բնական դիմահարդարումը դուրս է նորաձևությունից և միտումներից: Դիմահարդարման հիմնական սկզբունքը առավելություններն ընդգծելն է և հնարավորինս աննկատ թերությունները թաքցնելը։
Մենք գտել ենք այն աղջիկներին, ովքեր տիրապետում են բնական դիմահարդարման արվեստին և համացանցում կիսել են իրենց լուսանկարները` փոխակերպումից առաջ և հետո
«Ես ուզում եմ փորձել բնականից գեղեցիկ լինել` գեղեցիկ շպարվելու փոխարեն: Ես սիրում եմ կարմիր շրթունքներ և մուգ ընդգծված աչքեր, բայց զգում եմ, որ պետք է սկսեմ ինքս ինձ ընդունել»։

«Ամենօրյա դիմահարդարում: Հոնքերը դեմքիս ամենակարևոր մասն են, և նրանք փոխում են ամեն ինչ»

«Ես ունեցել եմ պերիորալ դերմատիտի ծանր դեպք, որը երկար ժամանակ ազդում էր իմ ինքնագնահատականի վրա: Իսկ հիմա ուրախ եմ լսել հաճոյախոսություններ:

«Իմ 10 րոպեանոց դիմահարդարումը` «առանց դիմահարդարման»: 1–2 րոպե ծախսվում է հոնքերի վրա, մեկ րոպեից պակաս շրթունքների վրա և թարթչաներկ: Ժամանակիս մեծ մասը ես ծախսում եմ դեմքիս մաշկի խնամքի համար»

«Ես դիմահարդարում արեցի 60–ամյա տատիկիս: Շատ զվարճալի էր»

«Ես պարզապես չեմ կարող ապրել առանց հայլայթերի աչքերիս ներքին անկյուններում: Ես զգում եմ, որ նա ակնթարթորեն շեղում է ուշադրությունը աչքերի տակ գտնվող մուգ շրջանակներից»:

«Ամենօրյա դիմահարդարում` «առանց դիմահարդարում»

«Ես սովորաբար շատ կոսմետիկա եմ օգտագործում, ուստի սա ինձ համար նոր բան է»

«Իմ բնական դիմահարդարման նպատակն է մեկ ժամ հետո լոգարանից դուրս գալ ու բոլորին ստիպել գուշակել է, թե ինչը կարող էր ինձ այդքան երկար զբաղեցնել»:

«Երբ ես ուզում էի ճշտել իմ կարմրաներկի անունը, պարզվեց, որ դա ստվերաներկ է: Այդ ամբողջ ժամանակ ես մտածում էի, որ դա կարմրաներկ է»

«Իմ դիմահարդարումը` առանց դիմահարդարման է»

«Մեկ ամիս առաջ աչքս վնասվածք էր ստացել, դրանից էլ աչքերիս տակ մուգ շրջանակներ էին, բայց սա իմ ամենօրյա թարմացված դիմահարդարումն է»

«Գրեթե բոլոր արտադրանքները, որոնք ես օգտագործում եմ, էժան են: Դրանք կա՛մ դեղատնից եմ գնել, կա՛մ ինչ–որ մեկն է ինձ նվիրել: Ես ատում եմ գումար ծախսել կոսմետիկայի վրա. Սեզոնի ընթացքում մաշկիս տոնը կտրուկ փոխվում է, ուստի չարժի դա»

«Բնականն ընդդեմ բնական դիմահարդարման»

«Առանց դիմահարդարման դիմահարդարումից առաջ և հետո»: Երկար տարիներ պզուկներ ունենալուց հետո ես վերջապես գոհ եմ իմ մաշկից

«Ամենօրյա աչքերի դիմահարդարում` կախվող կոպով: Ամենակարևորն այն է, որ ստվերը ծալքին բաց երանգ հաղորդի։ Իսկ թարթիչների գանգրացումը շատ բան է փոխում»:

Ձեզ դո՞ւր է գալիս բնական դիմահարդարումը, թե ավելի շատ դուր է գալիս վառ կերպարը: Ի՞նչ դիմահարդարում եք անում ամեն օր:







