Յակուտիայի 3–ամյա բնակչուհի Կարինա Չիկիտովան այդ օրը որոշեց այցի գնալ հարևան գյուղում ապրող հայրիկին:
Նրա ճանապարհն անցնում էր խոր անտառի միջով: Փոքրիկի մայրը չէր անհանգստանում, քանի որ Կարինան մի անգամ չէ, որ միայնակ հաղթահարել էր այդ ճանապարհը:
Տեղ հասնելով՝ Կարինան տեսավ, որ հայրիկը տանը չէ, և որոշեց փնտրել նրան անտառում:

Նույնիսկ հասուն տղամարդիկ անտառ չեն մտնում առանց զենքի, որովհետև այնտեղ բազմաթիվ գայլեր և արջեր էին վխտում: Երբ Կարինան իր փոքրիկ շան հետ տուն չվերադարձավ, ծնողները հասկացան, որ աղջիկը կյանքի և մահվան սահմանագծին է:

Հայրը և մայրը մեղադրում էին իրենք իրենց և հույս չունեին աղջկան ողջ գտնելու: Փրկարարները, խմբեր կազմած, «սանրեցին» մի քանի կիլոմետր սիբիրյան անտառից, բայց ապարդյուն:
11–րդ օրը աղջկա շունը վերադարձավ տուն: Շունը անհանգիստ պահվածքով շտապեց վերադառնալ անտառ, փրկարարները անմիջապես հետևեցին նրան:

Կենդանու հետևից մի քանի կիլոմետր գնալով՝ փրկարարները հանկարծ նկատեցին բարձր խոտերի մեջ թաքնված աղջկան: Կարինան վախեցած աչքերով նայում էր նրանց. նա չափազանց հյուծված տեսք ուներ, քաղցած էր և մրսած, բայց գիտակցությունը չէր կորցրել:

Տանը նրան սպասում էին ծնողները: Ավելի ուշ աղջիկը պատմեց, որ կերել է հատապտուղ, տերևներ և խոտ: Իսկական հերոսուհի: Աղջկա քաջ շունը իր հաչոցով հեռու էր քշել գայլերին և արջերին, իսկ գիշերները նրանք միմյանց գրկել ու տաքացել էին:

Հավատարիմ շան շնորհիվ Կարինան փրկվել էր: Համարձակ կենդանու պատվին Յակուտիայի բնակիչները հուշարձան են կանգնեցրել, որը խորհրդանշում է բարեկամություն, հավատարմություն և սեր:

Կարինան արդեն ամբողջովին կազդուրվել է. նրա փոքրիկ բարեկամը դեռևս նրա հետ է:




























