Կենդանակերպի երեք նշան, որոնք երկակի կյանք են վարում

Աստղագուշակները հաստատել են, որ կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են ազնիվ և անկեղծ բոլորի հետ:

Նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են վարել երկակի կյանք և ստել թե իրենց, թե շրջապատին, նույնիսկ մտերիմ ու սիրելի մարդկանց:

Միգուցե դուք ճանաչում եք նրանցից որևէ մեկին, բայց արժե մտածել` արդյո՞ք նրան այդքան լավ եք ճանաչո՞ւմ։

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները բնույթներ են, որոնք նախընտրում են իմանալ ամեն ինչ և բոլորի մասին: Որպես կանոն, ոչ մի դեպք չի անցնում նրանց կողքով: Նույնիսկ եթե Երկվորյակներին գիտեք ավելի քան մեկ տարի, նրանք ամեն օր դեռ ձեզ կբացահայտվեն տարբեր անհայտ կողմերից։

Երկվորյակների անկայունությունը և փոփոխության անընդհատ ձգտումը թույլ չեն տալիս նստել նույն տեղում: Նրանք հաճախ են հարմարվում իրենց բոլոր ծանոթներին և կարող են նրանց հետ իրենց դրսևորել ավելի շահավետ կողմերից։

Ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ կա նրանց մտքում, քանի որ իրենք էլ միշտ չգիտեն, թե ինչ են ուզում: Նրանց կյանքը պետք է անցնի շարժման մեջ, բայց ժամանակ առ ժամանակ Երկվորյակները պետք է մենակ մնան և մտածեն կյանքի իմաստի մասին:

Կշեռք

Օդային նշան: Դրա ներկայացուցիչները, որպես կանոն, նյութապաշտ են: Քանի որ Վեներան է պաշտպանում այս նշանին, ուստի Կշեռքի բնույթը պահանջկոտ է սիրային ոլորտում: Երբ ինչ–որ բան այնպես չի գնում, ինչպես իրենք էին նախատեսում, դա հունից հանում է Կշեռքին:

Նրանց համար դժվար է վերահսկել իրենց հույզերը, և նրանք հաճախ են ցույց տալիս իրենց վատ կողմը՝ վրեժխնդիր և եսասեր:

Նրանք ցանկանում են, որ իրենց շուրջը ներդաշնակություն, հանգստություն և հավասարակշռություն լինի, բայց իրենք են սովորաբար ոչնչացնում ամեն ինչ` իրենց պահվածքով: Զայրույթը, երը Կշեռքի ներսում է, գտնվում է հավասարակշռության ձգտումի հետ նույն կողմում, բայց նրանց համար դժվար է այս դեպքում հավասարակշռության հասնել։

Կարիճ

Կենդանակերպի ամենադժվար նշաններից մեկը: Առեղծվածային և թաքնված այս ջրային նշանը ղեկավարվում է Պլուտոնի կողմից: Այս նշանի տակ ծնված մարդիկ օժտված են հատուկ զգայունությամբ և զարգացած ինտուիցիայով:

Կարիճը շփվում է իր հոգու` ստվերում թաքնված մյուս կողմի հետ, հեռու հետաքրքրասեր աչքերից: Նա հաճախ է կարիք զգում ինչ–որ մեկի հետ շփվելու, դրան լիարժեք տիրապետելու և որքան հնարավոր է խորը տեսնելու անհրաժեշտություն: Նման ձգտումները երբեմն դառնում են նույնիսկ չափազանց ինտրիգային և կարող են ոչնչացնել Կարիճի և իր ընկերների լավ հարաբերությունները:

Այս նշանի ներկայացուցիչների մարմնական ցանկությունները անընդհատ գերազանցում են թույլատրելի սահմանները: Ճիշտն ասած, Կարիճին կարելի է անվանել հոգու գող` սեփականատիրական ուժեղ զգացողության պատճառով: Ուստի նրանք ուզում են ամեն ինչ կամ ոչինչ: Կարիճի հետ զրույցը նման է հիպնոզի սեանսին, բայց դուք դրա մասին նույնիսկ չեք իմանա: