Բանաստեղծներն ու գրողները միլիոնավոր անգամներ են պատկերել կնոջ գեղեցկությունը իրենց ստեղծագործություններում:
Շատերին նույնիսկ հաջողվել է դա անել ճշմարտացի և շատ գեղարվեստորեն: Բայց ոչ ոք չի կարողացել լիարժեք նկարագրել կնոջ հոգու բոլոր նրբություններն ու գաղտնիքները։

Կինը հարբեցնող արտադրանք է, որին մինչ այժմ ոչ ոք չի մտածել փակցնել ակցիզային պիտակ: (Անտոն Չեխով)
Ես չէի ասի, որ կանայք բնավորություն չունեն. Նրանք պարզապես ամեն օր տարբեր բնավորություն ունեն: (Հայնրիխ Հայնե)
Կինն արարած է, որին պետք է սիրել: Չգիտեք ինչպես սիրել` նստեք և ընկերություն արեք: (Միխայիլ Ժվանեցկի)

Երեկ նրա վրա շատ կարմրաներկ կար, իսկ զգեստ` շատ քիչ: Կնոջ մոտ սա միշտ հուսահատության նշան է: (Օսկար Ուայլդ)
Եթե կինը ասում է, որ ամեն ինչ «այդպես է», ապա ամեն ինչ «այդպես չէ»: Եվ եթե նա ասում է, որ ամեն ինչ «այդպես չէ», ապա ընդհանրապես ամեն ինչ «այդպես չէ»: (Հոմեր Սիմփսոն)
Կինը կարող է տղամարդուն ավելի մեղմ դարձնել, կարող է նրան թուլացնել և կարող է ինքնուրույն որոշում կայացնել, թե դրանից հետո ինչ անել նրա հետ: Հենց դրանով է նա սարսափելի։ (Զիգմունդ Ֆրեյդ)

Ահա թե ինչպես է սկսվում ամեն ինչ. Նախ փորձում ես աղջկան ծիծաղեցնել: Իսկ 40 տարի անց, փորձում ես հասկանալ` ստացվե՞լ է դա քեզ մոտ, թե ոչ: (Հյու Լորի)
Կանայք չեն կարողանում գաղտնիքներ պահել, բայց նրանցից ոչ մեկը երբեք չի խոսի իր սրտում եղածի մասին: (Ստիվեն Քինգ)
Որպեսզի գեղեցիկ լինի, բավական է, որ կինն ունենա սև սվիտեր, սև կիսաշրջազգեստ և քայլի այն տղամարդու ձեռքը բռնած, ում սիրում է: (Իվ Սեն Լորան)

Տղամարդկանցից ո՞վ է ընկղմվել խավարի մեջ և վերադարձել է իր որդու կամ դստեր հետ, ինչպես դա անում են կանայք: Այս խելացի, ժպտերես արարածները բարի գաղտնիքի են տիրապետում: Ժամանակը ապաստանող այս հիանալի ժամացույցները ստեղծում են պտուղ, որին վիճակված է կապել անսահմանությունները: Պարգևը նրանց ներսում է։ Նրանք ճանաչել են հրաշքի ուժը և այլևս չեն մտածում դրա մասին: Ինչու՞ մտածել Ժամանակի մասին, եթե դու ինքն ես Ժամանակը, եթե հավերժության թռիչքի պահը վերածում ես ջերմության և կյանքի: (Ռեյ Բրեդբերի)

Ի՞նչի համար ենք մենք պայքարում մեր ամբողջ կյանքում։ Որպեսզի գիշերը գալով` պառկես անկողնում, գրկես կնոջդ և լսես. «Միշա, դո՞ւ ես»: Ճանաչե՛ց: (Միխայիլ Ժվանեցկի)
30 տարեկանից բարձր կանայք նույնքան գեղեցիկ են, որքան երազը: Բայց 30 տարեկանից բարձր տղամարդիկ շատ ծեր են դա հասկանալու համար: (Ժան–Պոլ Բելմոնդո)

Եթե կինը ձեզ դեմ է գնում, մոռացեք նրա մասին: Նրանք կարող են սիրել, բայց հետո նրանց ներսում ինչ–որ բան գլխիվայր շուռ է գալիս: Եվ նրանք կարող են հանգիստ հետևել, ինչպես եք դուք մեռնում ջրամբարի մեջ` մեքենայի հարվածից հետո, և նրանք թքած ունեն ձեզ վրա։ (Շառլ Բուկովսկի)
Կինը ուժեղ է ոչ թե այն պատճառով է, որ քարերը կարող է շրջել ավելի լավ, քան տղամարդը, այլ այն պատճառով է ուժեղ, որ ցանկացած տղամարդու կարող է ստիպել այդ քարերը շրջել: (Բորիս Վասիլև)

Որոշ կանանց համար բավական է մեկ անգամ փողոցով քայլել, որպեսզի հավերժ մնա տղամարդու հիշողության մեջ: (Ռեդյարդ Կիփլինգ)
Հիասթափված կնոջ մեջ ֆանտազիան ավելի լայն է, քան Աստծո հնարավորությունները: (Սլավա Սե)
Եթե կինը ինչ–որ բանի մեջ ներգրավված է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար պարզ է, որ կանայք են ղեկավարում աշխարհը: (Գաբրիել Գարսիա Մարկես)

Այս բառերը լցված են այրող ճշմարտությամբ: Կնոջ հոգին չի կարող լինել միանշանակ ինչ-որ մեկը: Այն համատեղում է այս ամբողջ աշխարհի հակադրությունները:



























