«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Յանուշ Կորչակը  լեհ մանկավարժ է, գրող, բժիշկ, որը երիցս հրաժարվել է փրկել իր կյանքը:

Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշում ընդունեց չարտագաղթել Լեհաստանի օկուպացիայից  առաջ, որ չթողնի  «Որբերի տունը»  բախտի քմահաճույքին՝ ֆաշիստների հետ պատերազմի նախօրեին:

Երկրորդ անգամ նա հրաժարվեց փրկվելուց, երբ չհամաձայնեց փախչել վարշավյան գետտոյից:

«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Իսկ երրորդ անգամ, երբ  արդեն «Որբերի տան» բոլոր բնակիչներին բարձրացրին գնացք, որ ուղարկեն ճամբար, Կորչակին մոտեցավ ֆաշիստ, ՍՍ-ական մի սպա և հարցրեց.

— Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ այդ գիրքը փոքր ժամանակ: Լավ գիրք է: Դուք կարող եք ազատվել:

— Իսկ երեխանե՞րը:

— Երեխաները կգնան, բայց դուք կարող եք լքել վագոնը:

— Սխալվում եք: Չե՛մ կարող: Ո՛չ բոլոր մարդիկ են սրիկա…

«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Եվ մի քանի օրից Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարում Կորչակը մյուս 200 երեխաների հետ մտավ գազային խցիկ:

«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Մահվան ճանապարհին Կորչակն իր գրկին տանում էր երկու երեխաների և բոլորովին ոչինչ չկասկածող այդ փոքրիկներին նա հեքիաթ էր պատմում…

«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Ըստ էության այսքանը բավարար է ճանաչելու համար մեծագույն մանկավարժին և Մարդուն:

«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Սակայն, բացի զարմանահրաշ այս գործչի և հումանիստի մասին հոգեցունց պատմությունից և նրա թողած գրական ժառանգությունից, մեզ հասել է 10 պատգամ, որոնցով մանկավարժը խորհուրդ է տալիս առաջնորդվել երեխաներին դաստիարակելիս:

Մի՛ ակնկալիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ուզում ես, որ լինի։ Օգնի՛ր, որ նա դառնա ոչ թե քեզ նման, այլ՝ իր։

Մի՛ պահանջիր երեխայից, որ վարձահատույց լինի քեզ այն ամենի համար, ինչ դու տվել ես նրան։ Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա երախտահատույց լինել քեզ։ Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշն էլ՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է։

Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որ ծերության ժամանակ չճաշակես դառը պտուղները, քանի որ ինչ ցանես, այն էլ կհնձես։

Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից։ Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով և համոզված եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, անգամ գուցե ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի։

Մի՛ նվաստացրու։

Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ երեխաների հետ հանդիպումներն են։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք նրանց. մենք երբեք չենք կարող իմանալ, թե, հանձին այդ երեխայի, ում ենք հանդիպում։

Մի՛ տանջիր քեզ, եթե ինչ-որ բան չես կարողանում անել երեխայիդ համար։ Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով արված չէ այն ժամանակ, երբ ամեն հնարավորը արված չէ:

Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ամբողջ կյանքը: Նա միայն մարմնի և արյան պտուղ չէ։ Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ր և զարգացրո՛ւ ստեղծագործական կրակը։ Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որում պետք է աճեցնել ոչ թե «մեր», «իմ» երեխան, այլ՝ հոգին, որը տրվել է մեզ պահպանելու համար:

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ։

Սիրի՛ր քո երեխային անկախ ամեն ինչից՝ անտաղանդ, ձախորդ թե հասուն։ Շփվիր նրա հետ ուրախությամբ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է։