Չնայած իր 53 տարեկան հասակին, մեքսիկական ծագմամբ ամերիկացի դերասանուհին շատ կանանց գեղեցկության չափանիշն է:
Եվ կարևորը, աստղը միշտ բացահայտ ասում է, որ ինքը երբեք չի դիմել «գեղեցկության ներարկումների» օգնությանը:
Վերջերս տված հարցազրույցում դերասանուհին վերջապես բացահայտեց իր ցնցող տեսքի գաղտնիքը:
Պարզվում է, որ մաշկը հարթ և սնուցված տեսք ունենալու համար Սալման հետևում է տատիկի խորհրդին և երբեք առավոտյան չի լվանում դեմքը՝ մանրակրկիտ մաքրելով այն երեկոյան։

Գիշերային ժամերին մաշկը հասցնում է վերականգնվել և արտադրել խոնավությունը պահող սեփական ճարպերը:
Ուստի առավոտյան դրանք լվանալը նշանակում է մաշկը օգտակար և կարևոր նյութերից զրկել, այն դարձնել անպաշտպան։
Քնելուց առաջ դերասանուհին դիմահարդարումը մաքրելու համար օգտագործում է կոկոսի յուղ` դեմքը հիդրոֆիլային յուղով կամ մաքրող փրփուրով լվանալուց հետո, իսկ վերջնական փուլում նա դեմքը երանգավորում է վարդի ջրով, որով թրջում է տաք սրբիչը:

Նման խնամքը թույլ է տալիս մաշկին շնչել և սկսել վերականգնման գործընթացը:
Իսկ առավոտյան պարզապես մաքրում է այն տոնիկով և կրեմ է կիրառում։
Մասնագետներն այս գեղեցկության գաղտնիքին ոչ միանշանակ են վերաբերվում։
Ոմանք լիովին պաշտպանում են դերասանուհուն, իսկ մյուսները պնդում են, որ առավոտյան լվացվելուց խուսափումը կարող է հղի լինել ծակոտիների խցանումներով և ցանի հայտնվելով, հատկապես յուղոտ մաշկի սեփականատերերի համար:




























