Ինտերնետի փորձառու օգտատերերը վաղուց գիտեն, որ առցանց գնումների ժամանակ հարկ է ուշադրություն դարձնել բազմաթիվ գործոնների՝ վաճառողի գնահատականին, հաճախորդների արձագանքներին, կայքի ընդհանուր որակին և այլն:
Բայց նրանց մեծ մասը փորձառու է դարձել` ժամանակին շատ տույժեր կրելուց հետո։ Եվ որպեսզի ստիպված չլինեք նույն ճանապարհով անցնել, մենք կներկայացնենք մի քանի վառ օրինակներ, որտեղ «իրականությունը» ոչնչացնում է բոլոր «սպասելիքները»:
1. Ասենք ինչ–որ թանկ և գերհամեղ բաների վրա խնայելը նորմալ է, բայց այդքան քիչ նախուտեստ դնելը ժլատության գագաթնակետն է

2. «Ես պատվիրեցի այս զգեստը վաղը` ծննդյանս օրը հագնելու համար: Հիմա պարզապես ուզում եմ պառկել և լաց լինել»

3. «Ազնիվ խոսք, ես շատ ջանացի»

4. «Չէ բայց իրոք, ինչին եմ ես կպչում մանեկենը նույնն է, ինչ փաթեթի նկարը, մազերի երկարությունը նույնպես»

5. Երբ որոշում ես ծիածանագույն տորթ թխել, իսկ ստացվում է շագանակագույն մի սարսափ
Հ. Գ. Կտրված վիճակում, ամենայն հավանականությամբ, գերազանց կլինի, բայց առանց արտաքին զարդարանքի չի կարելի այն սեղանին դնել

6. Նորաձև կերպարի փոխարեն` մի թշվառ բուժքրոջ զգեստ

7. Նման ուրվականները հաստատ կվախեցնեն բոլոր հյուրերին

8. «Անցյալ տարի ամուսինս պատվիրեց այս Հելոուինի դիմակը առցանց: Սա վերջին դեպքն էր, երբ մենք վստահեցինք դուրս եկող գովազդներին»

9. Ավելի շատ նման է առավոտվա խումարի, քան խնջույքի

10. Եվ վերջում. Հեղինակը գժվեց և շեղվելով սկզբնական գաղափարից, ստեղծեց ավանգարդ ոճի թխվածք: Անձամբ մեզ թվում է, որ շատ գեղեցիկ է ստացվել։

Ես ուզում եմ գրկել և մխիթարել այս հավաքածուի հերոսներին: Բայց, ինչպես ասում են, վատ փորձը նույնպես փորձ է։
Հուսով ենք, որ նրանց կյանքում այսպիսի տհաճություններ եղել են միայն մեկ անգամ։







