Ինչպե՞ս եք կարծում, շատերի՞ն է հաջողվում դառնալ աշխարհահռչակ, դեռևս նոր ծնված:
Կարծում ենք դժվար թե։ Այնուամենայնիվ, փոքրիկ Իզաբելլան, Ռիո դե Ժանեյրոյից, միանգամից երջանկություն ունեցավ դառնալ համացանցի աստղ` իր կյանքի առաջին իսկ վայրկյաններին։

Եվ բոլորը ի շնորհիվ այդ արտասովոր դեմքին արտահայտության: Իրականում շատ անսովոր է նայել կիտած հոնքերին և իմաստալից «հասուն» հայացքով նորածին երեխայի դեմքին, ի՞նչ եք կարծում:

Ըստ այդ հիշարժան պահը ֆիքսած լուսանկարչի, սկզբում փոքրիկ Իզաբելլան ձայն չէր հանում, այլ միայն ուսումնասիրում էր բոլոր ներկաներին` լուրջ հայացքը տեղափոխելով մեկից մյուսին:
Հետաքրքիր է, ինչի՞ մասին կարող էր մտածել աղջիկը այս պահին: Եվ միայն պորտալարը կտրելուց հետո, երեխան վերջապես լաց եղավ, ինչպես բոլոր սովորական նորածինները:

Խստադեմ երեխան անմիջապես նվաճեց համացանցի օգտատերերի սրտերը։
Աղջկա լուսանկարը ցրվեց ամբողջ աշխարհում և շատ քննարկումների տեղիք տվեց:
Ոմանք նույնիսկ ենթադրում էին, որ Իզաբելան հիշում է իր «անցյալ կյանքը», ուստի նա այդքան «ուրախ է» աշխարհի հետ նոր հանդիպման համար:

Աղջկա ծնողները մի փոքր զարմացան իրենց դստեր նկատմամբ այդպիսի ուշադրությունից: Իզաբելլայի մայրը` Դիանան, ավելի ուշ ասաց, որ նման արտահայտությունն իրենց համար հազվագյուտ չէ:
Երեխան հաճախ է կնճռոտում ճակատը և լուրջ տեսք ընդունում, երբ նրան հարկավոր է ուտել կամ փոխել տակդիրը: Թվում է, թե այդպես «մեծավարի» է փոքրիկ Իզաբելան արտահայտում իր զգացմունքները:




























