Քայլի Ջենները հայտնի դարձավ ոչ միայն որպես Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր:
Ժամանակի ընթացքում աղջկան հաջողվեց այնպես անել, որ ամբողջ աշխարհը խոսի իր մասին` քրոջից առանձին։

Քայլին դասեր է ստացել տանը և ստացել է միայն միջնակարգ կրթության դիպլոմ, բայց դա չխանգարեց, որ աղջիկը իր 21 տարեկանում դառնա ամենահարուստ կինը:
Քայլին կարողացավ ստեղծել իր սեփական բիզնեսը և այժմ նրան կոչում են «Կոսմետիկայի թագուհի»:
Ջենները արդեն թողարկել է կոսմետիկայի մի քանի տարբեր թեմատիկ հավաքածուներ և վաստակել միլիարդավոր դոլարներ:

Հետաքրքիր է, որ նա երբեք չի վարձում PR մասնագետներ իր արտադրանքը գովազդելու համար և այլ մոդելների վրա չի ցուցադրում այն:
Instagram–ում Քայլիի էջին գրանցվել է 164 միլիոն մարդ, և հենց նրա Instagram–ի էջն է հանդիսանում գովազդի միակ աղբյուրը: Եվ որպես մոդել հենց ինքն է ներկայանում:
Եվ հարկ չկա գումար վատնելու։
Եվ այսպիսին էր Քայլին պլաստիկից և դիմահարդարումից առաջ:































