Երբեմն թվում է, որ երիտասարդացնող խնձորները գոյություն ունեն, բայց «ոչ բոլորը գիտեն», թե որտեղ են դրանք աճում:
Թայվանցի Էմի Սուն Յունյունը հաստատ գիտի: Հակառակ դեպքում, ինչպե՞ս նա իր 41 տարեկանում նույն տեսքն ունի, ինչ իր 20–ամյա դուստր Տրինիտի Լյաոն: Դե փորձիր գուշակել, նայելով նրանց համատեղ լուսանկարին, թե ով է մայրը և ով է դուստրը:
Թայվանցի 41-ամյա մայրը իր 20-ամյա դստեր հասակակիցն է թվում: Գուշակիր, թե այստեղ ով ով է։

Էմին այս լուսանկարում ձախ կողմում է: Նա հայտնի անձնավորություն է, ավելի քան 932 հազար մարդ հետևում է նրա Instagram–ին: Կինը ծնվել է 1978 թ.–ին, հարուստ ընտանիքում:
Այնքան հարուստ, որ Էմիի առաջին Chanel պայուսակը հայտնվել է 12 տարեկանում, իսկ առաջին ադամանդը՝ 8 տարեկանում։
Էմին դիզայներ է և իր զարդերի բրենդի համահիմնադիրը։

Նա շատ երիտասարդ է երևում

21 տարեկանում նա ամուսնացավ մի գործարարի հետ, ով իրենից 7 տարի մեծ էր, զույգը ունի երկու երեխա` դուստր և մեկ որդի: Ավագ դստեր հետ է նա լուսանկարվում: Նրանք լավագույն ընկերուհիների նման են և միասին են վայելում հանգիստը:
Կարծես քույրեր լինեն

Ո՞րն է նրա արտաքին տեսքի գաղտնիքը

Ոչ մի գերբնական բան, ամեն ինչի երաշխիքն առողջ ապրելակերպն է

Էմին շաբաթը երկու անգամ գնում է մարզադահլիճ, սիրում է բանջարեղեն և խնձորի հյութ։ Նա երբեք չի հրաժարվի խաշած հավի կրծքամսից, չինական կաղամբ պակ չոյից և գազարից։
Սլացիկ կազմվածքը մարզադահլիճ հաճախումների արդյունքն է

Էմիը հատուկ ուշադրություն է դարձնում մաշկի խնամքի վրա

Էմին հետևում է դեմքին և չի մոռանում պարանոցի մասին, քանի որ հենց դա է տարիքի ցուցանիշը։ Կինը աչքի քսուք է քսում դրա վրա, որպեսզի պարանոցի մաշկը նուրբ և երիտասարդ լինի:
Նշենք նաև, որ Էմիի հագուստի ոճը նույնպես օգնում է նրան տարիներ գցել

Էմին ամուսնու` Հենրի Լյաոյի հետ

Էմին սկեսուրի հետ

Դժվար է հավատալ, որ նա 41 տարեկան է:

Այնպես որ, վարեք առողջ ապրելակերպ և մաղթում ենք ձեզ հավերժական երիտասարդություն, ինչպես Էմիինը:
Բայց պետք է պարզել, թե այդ որ խնձորից է նա սիրում հյութ խմել և որտեղ գնել դրանք: Դե, ինչ իմանաս, միգուցե…



























