Ես Աստծուց խնդրեցի: Տեքստ, որը ամեն ինչ դնում է իր տեղում

Տեքստ, որը դնում է ամեն ինչ իր տեղում

Ես Աստծուց խնդրեցի պատժել իմ թշնամուն, և Աստված ասաց ինձ.

«Ոչ: Նրան վիճակված է լինել քո լավագույն ընկերը»:

Ես Աստծուց խնդրեցի ինձ համբերություն տալ, և Աստված ասաց ինձ.

«Ոչ: Համբերությունը փորձությունների արդյունք է: Այն չեն տալիս, նրան սովորում են»

Ես Աստծուց խնդրեցի վերցնել իմ հպարտությունը, և Աստված ասաց ինձ.

«Ոչ: Հպարտությունը չեն վերցնում: Նրանից հրաժարվում են»

Ես Աստծուց խնդրեցի ինձ երջանկություն պարգևել, և Աստված ասաց ինձ.

«Ոչ: Ես օրհնություններ եմ տալիս, իսկ թե դու երջանիկ կլինես, կախված է քեզանից»

Ես Աստծուց խնդրեցի պաշտպանել ինձ և իմ սիրելիներին ցավից, և Աստված ասաց ինձ.

«Ոչ: Մենք տառապում և հաղթում ենք տառապանքը միասին»

Ես Աստծուց խնդրեցի հոգևոր աճ, բայց Աստված ասաց ինձ.

«Ոչ: Հոգին պետք է աճի ինքնուրույն, իսկ ես միշտ քեզ կհուշեմ»:

Ես Աստծուց խնդրեցի օգնել ինձ սիրել ուրիշներին այնպես, ինչպես Նա է ինձ սիրում, և Աստված ասաց.

«Ուրախությա՛մբ: Վերջապես հասկացար, թե ինչ պետք է խնդրել »:

Ես ուժ խնդրեցի, և Աստված ուղարկեց ինձ փորձություններ, որպեսզի ինձ կոփի:

Ես իմաստություն խնդրեցի. Եվ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնք ես պետք է լուծեմ։

Ես քաջություն խնդրեցի, և Աստված ինձ վտանգ ուղարկեց։

Ես խնդրեցի սեր – և Աստված ուղարկեց ինձ իմ օգնության կարիքն ունեցողին:

Ես բարեկեցություն խնդրեցի, և Աստված ինձ հնարավորություններ տվեց։

Ես իմ խնդրածից ոչինչ չստացա։

Ես ստացա այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ էր։