Ինչ-որ մեկը, ում հանդեպ դուք անտարբեր չեք, պատրաստվում է ձեզ հետ խոսել: Դուք կարմրում եք և պատրաստվում եք ուշաթափվել:
Կարևոր հարցազրո՞ւյց: Դուք չեք կարողանում կապել երկու բառ, զկռտում եք և նյարդորեն ծիծաղում:
Եթե հասկանաք, թե ինչու է դա տեղի ունենում, միգուցե հաջորդ անգամ դուրս կգաք անհարմար իրավիճակից` որպես հաղթող:
Օրինակ` որոշ մարդկանց համար խոսելը թույլ է տալիս ազատվել ավելորդ լարվածությունից:
Ահա թե ինչու են սթրեսային իրավիճակներում նրանք սկսում անընդհատ ասել ամեն տեսակի անհեթեթություններ, ինչը, իհարկե, նրանց չի զարդարում:
Լավ նորությունն այն է, որ եթե մի փոքր պարապեք, կարող եք ինքներդ ձեզ վերահսկել:
Դիտեք և ուշադիր լսեք.







