Հետևեք դրանց ջանասիրաբար:
Ժամանակակից աշխարհում երեխաներին դաատիարակելը դժվար է: Բայց իրականում դա մեծ պատիվ է:
Եթե ունեք երեխաներ, հպարտ եղեք, որ ստացել եք այս աշխատանքը` ամենակարևոր գործը երկրի վրա:
Դա կատարելը ահռելի ուրախություն է: Ի վերջո, դուք հնարավորություն եք ստանում փոխել աշխարհը` կրթելով մարդկանց, ովքեր վաղը այն կդարձնեն ավելի լավը:
Ով էլ որ լինեք. Հայր, մայր, տատ, պապ կամ պարզապես ընտանիքի ընկեր, դուք ստանում եք այս գաղտնիքի բանալին` փոքր մարդու ձևավորման համար։
Սխալ կլիներ պնդել, որ բոլոր առիթների համար կան պատրաստի բաղադրատոմսեր, և բոլոր հարցերի պատասխանները:
Ամեն անգամ դուք կկատարեք ձեր սեփական ընտրությունները, կկայացնեք որոշումներ, կկասկածեք, սխալներ կանեք, կփորձեք ուղղել, կուրախանաք առաջին հաջողություններից…
Հենց դա է կոչվում դաստիարակություն:
Ի վերջո, մենք բոլորս տարբեր ենք, համապատասխանաբար և բոլոր երեխաներն են տարբեր: Բայց կան հիմնական սկզբունքներ, որոնք բոլոր մեծահասակները պետք է պահպանեն:
Հակառակ դեպքում, նրանց երբեք չի հաջողվի երջանիկ և բարի մարդկանց դաստիարակել:
Ահա ճիշտ երեխա մեծացնելու 10 ոսկե կանոն.
1. Միշտ ներողություն խնդրեք երեխաներից, եթե մեղավոր եք:
2. Երբեք մի մտածեք, որ դուք ավելի խելացի եք, քան երեխան, քանի որ ավելի մեծ եք
3. Մի մոռացեք շնորհակալություն հայտնել երեխաներին ամեն անգամ, երբ նրանք ինչ–որ լավ բան են անում ձեզ կամ այլ մարդկանց համար
4. Միշտ ընդունեք ձեր սխալները, արեք դա բացահայտ և անկեղծ
5. Լսեք ձեր երեխաներին շատ ուշադիր, անկախ նրանից, թե որքան եք հոգնել աշխատանքային օրվանից հետո: Երբեք մի անտեսեք նրանց և մի մղեք նրանց հեռու
6. Համոզվեք, որ ողջամիտ սահմաններ եք սահմանել ընդունելի վարքի համար
7. Եղեք օրինակ ձեր երեխայի համար` ամեն ինչի մեջ
8. Սովորեցրեք նրանց համբերություն, բարություն և սեր
9. Բացատրեք երեխաներին, որ բոլոր գործողություններն ու արարքները հետևանքներ ունեն՝ թե լավ, թե վատ
10. Հաճույք ստացեք երեխաների մասին հոգ տանելիս: Ամեն օր և ամեն րոպե: Մի մոռացեք. Մանկությունը շատ արագ է անցնում, և մեր խնդիրն է ազատել «թռչուններին» դեպի ազատ և անկախ թռիչք։
Նրանք միայն հյուրեր են մեր կյանքում: Ամենակարևոր: Ամենասիրելի և ամենաթանկ:
Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպիսին նրանք դուրս կթռչեն հայրենի բույնից։
Այս ցուցակը պարզապես հիշեցնում է այն պատասխանատու և կարևոր գործը, որը մենք բոլորս իրականացնում ենք երեխաներին մեծացնելիս:
Իսկ եթե այլ կերպ եք անում, ամենևին չի նշանակում, որ վատ ծնող եք։
Իսկ ի՞նչ կանոնների եք հետևում դուք։



























