Խոյ
Դուք պետք է հասկանաք, որ դուք պարտավոր չեք ուղղել յուրաքանչյուրին, որին համարում եք կոտրված:
Հատկապես, եթե ձեզ այդ մասին չեն խնդրում: Յուրաքանչյուր ոք իր կյանքի համար է պատասխանատու։
Ցուլ
Պետք է հասկանաք, որ միայն քրտնաջան աշխատանքը չի հանգեցնում արագ արդյունքի:
Մեծ փոփոխությունները շատ ժամանակ են պահանջում: Եղեք համբերատար։
Երկվորյակներ
Հասկացեք, որ յուրաքանչյուր մարդ կարող է կոտրել սիրտը, բայց դա ոչինչ չի ասում ձեր արժեքի մասին:
Հարգեք և սիրեք ինքներդ ձեզ, անկախ ամեն ինչից։
Խեցգետին
Դուք պետք է հասկանաք, որ ձեր ժամանակը թանկ է:
Մի տվեք այն յուրաքանչյուրին, ով խնդրում է դա: Սովորեք անհրաժեշտության դեպքում ասել “ոչ”։
Առյուծ
Փորձեք հասկանալ, որ ոչ բոլոր մարդիկ ունեն նույն սիրտը, ինչ դուք:
Մենք բոլորս տարբեր ենք: Դրա հասկանալն ազատում է։
Կույս
Հասկացեք, որ ձեր խոսքերը օժտված են հսկայական ուժով:
Եվ ձեր կարծիքով ավելի շատ են հետաքրքրված, քան դուք կարծում եք։
Կշեռք
Դուք պետք է հասկանաք, որ նույնիսկ ձեր լավ մտադրությունները կարող են ինչ–որ մեկին վնաս հասցնել:
Երբեմն ճանապարհը հարթվում է բարի նպատակներով գիտեք, թե որտեղ։
Կարիճ
Պարզապես հասկացեք, որ գեղեցկությունն ավելին է, քան պարզապես արտաքին տեսք:
Նայեք ավելի խորը։
Աղեղնավոր
Դուք պետք է հասկանաք, որ անկատարությունը ձեզ դարձնում է ավելի հետաքրքիր, եզակի և մարդկային:
Կատարելության ձգտումը` ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:
Այծեղջյուր
Դուք պետք է հասկանաք, որ իրական ուժը կայանում է ձեզ զգալու թույլ տալու ունակության մեջ:
Թույլ տվեք ինքներդ ձեզ ապրել և խորը շնչել:
Ջրհոս
Փորձեք հասկանալ, որ որոշ մարդիկ պարզապես ձեր աշխարհի ժամանակավոր մասն են:
Ամեն ինչ անցնում է, ամեն ինչ փոխվում է:
Ձկներ
Հասկացեք, որ այլ մարդկանց վատ վերաբերմունքը ձեր հանդեպ ավելի շատ խոսում է նրանց մասին, քան ձեր մասին:
Դուք չեք կարող փոխել ուրիշների պահվածքը, բայց դուք բավականին ունակ եք փոխել ձեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ։



























