Կյանքի առաջին տարիներին Լիբի անունով այս կատուն շատ անհաջողակ էր:
Նա ընկել էր մի մտավոր հիվանդ կնոջ ձեռքը, ով նրան փակել էր նեղ վանդակում` իր շան հետ:
Այսպես էլ տարիները անցկացրեցին երկու խեղճ ընկերները, որոնք նույնիսկ երբեք չէին գնացել զբոսանքի։

Դժբախտ, հիվանդ և շատ տանջված ընտանի կենդանիներին պատահաբար տեսել է սոցիալական ծառայությունների աշխատողը և զեկուցել կենդանիների պաշտպանության միություն:
Կատվին և շանը տանտիրուհուց անմիջապես վերցրել և տեղափոխել են անասնաբուժական կլինիկա:
Նրանք ստիպված էին բուժել մաշկային անտեսված հիվանդությունները և կերակրել սպառված կենդանիներին։
Մեկ շաբաթ անց Լիբին մի փոքր ապաքինվեց և սպասում էր, որ ուղարկվի ապաստարան։

Այնուհետև Փաթի անունով մի կին հայտնվեց նրա կյանքի ճանապարհին:
Նա, լսելով այս կատվի սարսափելի կյանքի պատմությունը, որոշեց տանել իր տուն, տալ նրան ազատություն և սեր։

Այժմ Լիբբին ապրում է մեծ և ընդարձակ տանը:
Նա պաշտում է իր փրկչին և նրա ամուսնուն` Ռոբերտին, և ամեն օր շնորհակալություն է հայտնում նրանց երջանկության համար` մեղմ համբույրներով:
Դրա համար նա ստացավ Լիբբի (In Love) անունը:

Նա նաև սիրում է խաղալ և վազել, քանի որ կյանքի առաջին հատվածում նա նույնիսկ չէր կարողանում նորմալ քայլել:

Տանտերերը նրա համար կազմակերպում են լուսանկարչական նկարահանումներ և տոներ:
Իսկ Լիբբին ընկեր ունի` սև-սպիտակ կատու:

Մենք շատ ուրախ ենք կատվի համար: Ի դեպ, փրկված շունն էլ արդեն ունի ընտանիք և տուն:



























