Գիտնականները և փիկիսոփաները կարծում են, որ սկզբում է եղել է ձուն: Այդ տեսակետի հետ համաձայն չեն աստվածաբանները:

Գիտնականների կարծիքով ձուն հայտնվել է ավելի շուտ քան հավը, բացի այդ հայտնի է այն փաստը, որ կյանքը ստեղծվում է ձվաբջջում:
Արիստոտելը կարծում էր, որ թռչունն ու ձուն միաժամանակ են հայտնվել: Ավելի քան 2 հազար տարի առաջ Արիստոտելն այսպես էր կարծում. Ձուն չէր կարող հայտնվել առաջինը, որպեսզի ծնունդ տար թռչունին, և միաժամանակ եթե չկար թռչուն, ինչպես կարող էր լինել ձուն, ստացվում է, որ նրանք հայտվել են միաժամանակ:
Ըստ Աստվածաշնչի առաջինը ի հայտ է եկել հավը:

Դարվինի տեսանկյունից առաջինն ի հայտ է եկել ձուն, քանի որ ձուն հանդիսանում է ամենամեծ բջիջը:
Ժամանակակից կենսաբանները կարծում են, որ ձուն առաջացել է ավելի շուտ քան հավը քանի որ թռչունների առաջացումից միլիոնավոր տարիներ առաջ, ձուն արդեն գոյություն ուներ, օրինակ դինոզավրերի դարաշրջանում:
Կա նաև մեկ այլ տեսակետ, ըստ որի ձվի պրունակությունը միլիոնավոր տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել և ժամանակի ընթացքում հայտնվել է թռչունը:
Այս խնդրին գեղեցիկ լուծում է առաջարկում բրիտանացի փիլիսոփա Սպենսերը 19-րդ դարում. «Հավը հանդիսանում է միջնորդ երկու ձվերի միջև, այսինքն հավը դա մի միջոց է, որ մի ձուն առաջացնում է մեկ այլ ձու»:
Այնուամենայնիվ այս գիտական առաջընթացի պայմաններում, երբ կարողանում են ուսումնասիրել հեռավոր մոլորակները, դեռևս չի գտնվել այդ պարզ հարցի պատասախանը. «Հավն է թվից թե՞ ձուն հավից»:



























