Արևելյան կանայք առանձնանում են հատուկ, խորը իմաստությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ ի ծնե նրանք գիտեն այն, ինչ մենք սովորում ենք միայն փորձառությամբ: Մենք որոշեցինք կիսել արևելյան կանանց իմաստությունը:
Երբ խոսում ես, քո խոսքերը պետք է ավելի լավը լինեն, քան լռելը:
Առյուծի առաջնորդությամբ ոչխարների բանակը կհաղթի ոչխարների կողմից առաջնորդվող առյուծների բանակին
Սխալները մերժելը կրկնակի սխալ է.

Խելացին ապավինում է իր գործին, իսկ հիմարը՝ իր հույսերին
Հայացքը ավելի պերճախոս է, քան խոսքը
Խելացի մարդը կհասկանա, եթե աչքով տաք, իսկ հիմարը` եթե հրեք
Խելացի կինը շաքարավազ է ավելացնում այն ամենի մեջ` ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղն այն ամենից, ինչ տղամարդն է ասում է իրեն
Ձեռք բերված փորձը ավելի կարևոր է, քան իմաստության յոթ կանոնները

Քնքուշ խոսքերն ու բարությունը կարող են մազի վրայով տանել փղին
Քամիները չեն փչում այնպես, ինչպես նավերն են ուզում
Եթե դարձել ես մեխ` դիմացիր։ Եէթե դարձել ես մուրճ` հարվածիր
Նա, ով փնտրում է ընկեր առանց թերությունների, մնում է միայնակ:
Համատարած արևոտ օրերը առաջացնում են անապատ
Եթե չարը կանգնում է ձեր կողքին, նստեք` առանց շարժվելու
Առանց շարժման անհնար է հասկանալ ժամանակը
Եթե ձեր հոգում մնացել է գոնե մեկ ծաղկուն ճյուղ, երգող թռչունը միշտ կնստի դրա վրա

Հպարտությունը հաղթելուց հետո մարդը հաճելի է դառնում: Հաղթահարելով զայրույթը՝ նա դառնում է ուրախ: Հաղթահարելով կիրքը ՝ նա դառնում է բարեկեցիկ։
Հաղթահարելով ագահությունը` նա դառնում է երջանիկ…
Լավագույն տիրակալը նա է, ով գիտի, թե ինչպես կառավարել իրեն
Եթե վախենում եք, մի ասեք, եթե ասել եք, մի վախեցեք
Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել մարդը, և պարտությունը այն, ինչ նա արժի
Մի՛ բացիր դուռը, եթե չես կարող փակել
Տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց փոքր թերությունները, երբեք չեն վայելի նրանց մեծ առաքինությունները:
Եթե ձեր գաղտնիքները քամուն եք վստահում, մի նախատեք նրան` ծառերին բացվելու համար
Դուք չեք կարող հարվածել երկու թիրախների` մեկ նետով:
Եթե չեք կարողանում հասնել ամեն ինչի, չպետք է հրաժարվեք մի մասից։




























