Շան և կատվի ընկերությունը արդեն սովորական բան է, իսկ շան ձագի և վագրի ձագի ընկերությունը անհավանական:

Որսորդ անունով վագրի ձագն ու Չելսի անունով շան ձագը ոչ միայն ընդհանուր լեզու են գտել, այլ նաև լավ ընկերներ են դարձել:

Չելսին Որսորդից 3 շաբաթով ավելի մեծ է, երկուսն ել ՀԱՀ-յան արգելանոցի բնակիչներ են: Վագրը արգելանոցում է ծնվել, բայց մայրը արգեսիվություն է ցուցաբերել իր ձագի հանդեպ և աշխատակիցները ստիպված են եղել նրա կյանքը փրկելու համար հեռացնել մորից: Այդպես նա ծանոթացել է Չելսիի հետ և այդ օրվանից նրանք անբաժան են:

Երբ առավոտյան Չելսիին բաց են թողնում, նա միանգամից Որսորդի մոտ է վազում: Նրանք ողջ օրը խաղում են. Չելսին միշտ հրմշտում է Որսորդին, իսկ Որսորդը ցատկոտում է նրա վրայով: Որսորդը քույր կամ եղբայր չունի, բայց նրա բաղտը բերել է լավ ընկեր ձեռք բերել:

Ցավոք նրանց ընկերությունը միայն 6 ամիս կշարունակվի, հետո նրանց կբաժանեն, որպեսզի Որսորդը չվնասի Չելսիին: Ցավոք նրանք տարբեր քաշային կարգերում են և տարբեր ցեղատեսակի կենդանիներ են, բայց այնքան լավն են միասին:
https://youtu.be/jVOTo18R8_A



























