Որպես կանոն, սերն ու հարաբերությունները, երջանկության և ուրախության հետ մեկտեղ, մի շարք մտահոգություններ են առաջացնում:
Ավելին, եթե բոլոր մարդկանց մեջ ուրախության զգացումը նույնն է, ապա տարբեր մարդկանց վախերը կարող են շատ տարբեր լինել:
Օրինակ` ոմանք վախենում են անպատասխան սիրուց, իսկ ոմանք էլ` գործընկերների սպասումները չարդարացնելուց։
Մենք որոշեցինք պարզել, թե կենդանակերպի տարբեր նշանների մարդիկ ինչից են ամենաշատը վախենում հարաբերությունների մեջ:
Խոյ

Վախենում են, որ երբեք չեն կարողանա մոռանալ իրենց նախկին զուգընկերոջը
Ցուլ

Մահու չափ վախենում են սիրուց` հեռավորության վրա
Երկվորյակներ

Մտահոգվում են, որ չեն կարողանա հավատարիմ մնալ իրենց երկրորդ կեսին
Խեցգետին

Վախենում են փոփոխությունից, հատկապես հարաբերությունների մեջ
Առյուծ

Մահու չափ վախենում են անպատասխան սիրուց
Կույս

Նրանք անհանգստացած են այն մտքից, որ սերը կանցնի, և նրանք այլևս չեն կարողանա աչք փակել զուգընկերոջ թերությունների վրա
Կշեռք

Վախենում են, որ հարաբերությունների պատճառով նրանք ավելի քիչ ժամանակ կանցկացնեն իրենց ընկերների հետ, իսկ նրանք շատ են Կշեռքների կյանքում
Կարիճ

Նրանք անհանգստանում են, որ չեն կարողանա բավարարել սիրելիի սպասելիքները
Աղեղնավոր

Վախենում են, որ հարաբերությունների պատճառով ստիպված կլինեն սահմանափակել իրենց ազատությունը
Այծեղջյուր

Այծեղջյուրները դժվարանում են բառերով արտահայտել զգացմունքները, և վախենում են, որ դա կարող է փչացնել նրանց հարաբերությունները
Ջրհոս

Ջրհոսին տանջում է այն միտքը, որ նրանք առանձնապես լավը չեն սիրային գործերում
Ձկներ

Ձկների ամենամեծ վախը սիրահարվելն է` բռնակալ զուգընկերոջը։



























