Այս պատմությունը համացանցում պատմել է ոչ թե նրա անմիջական մասնակիցը, այլ աղջկա ընկերուհին: Էմի Մակդոնալդը թվիթերյան իր էջում հրապարակել է կարճ, բայց հմայիչ պատմություն այն մասին, թե ինչ անսովոր է անցել ընկերուհու օրը։
Աղջիկը գտնվում էր աշխատասենյակում և, անցնելով պատուհանի մոտով, դիմացի տան մեջ սպիտակ խալաթով մի կնոջ նկատեց: Թվում էր թե, ին՞չն է այդտեղ տարօրինակ։
«Դա իմ ընկերուհուն տարօրինակ չթվաց: Առաջին բանը, որ նա մտածեց, որ կինը պարզապես սուրճ է խմում և վայելում է տեսարանը»։

Բայց երբ նորից անցնում էր պատուհանի կողքով, աղջիկը տեսավ, որ կինը չի տեղաշարժվել։
«Ըստ ընկերուհուս, սպիտակ հագած կինը ընդհանրապես չէր շարժվում: Նույնիսկ մի քանի ժամ անց` նա շարունակում էր նույն տեղում կանգնած մնալ, ինչը վախ չէր կարող չառաջացնել»։
Բայց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի հասկանային, թե ինչ է կատարվում, անկյունը փոխելն էր: Էմիի ընկերուհին վազեց գրասենյակի մեկ այլ բաժին և նայեց տանը հակառակ կողմից:

«Նա անսպասելիորեն հայտնաբերեց, որ այս ամբողջ ընթացքում նա անհանգստացած է եղել ստվարաթղթե դերասանուհի Ջուդի Դենչի համար: Նա ամբողջ գրասենյակը ոտքի հանեց, բայց պարզվեց, որ հարևանները պարզապես որոշել էին զվարճանալ»։
Անսպասելիորեն, բայց հարևանների չարաճճիությունն ամբողջությամբ հաջողվեց, քանի որ գրեթե Էմիի ընկերուհուն հասցրեց առաջին մոխրագույն մազին:



























