Հասարակությունը սովոր է մարդկանց վրա ճնշում գործադրել: Եվ բոլոր ոլորտներում` սկսած ինտիմ կյանքից, վերջացրած մեր արտաքին տեսքով:
Այնուամենայնիվ, այս ճնշմանը չպետք է զիջել: Հիշեք, կան բաներ, որոնց համար մենք չպետք է ներողություն խնդրենք, ոչ էլ արդարանանք:
Սերը, որ մենք զգում ենք
Թերևս սա առաջին բանն է, որն ընդհանրապես բացատրություն չի պահանջում, և հատկապես արդարացումներ: «Նա քեզ արժանի չէ / Նա տգեղ է». Սա և մնացած ամեն ինչ, որոնք փորձում են ցածրացնել սերը, չպետք է տեղ ունենան մարդու կյանքում:
Մեր սկզբունքները
Մենք բոլորս տարբեր ենք. Մենք ունենք այլ աշխարհայացք, տարբեր երազանքներ և տարբեր սկզբունքներ: Եվ նորմալ է, որ դրանք հաճախ չեն համընկնում, նորմալ է, որ դրանց դատապարտում են: Նույն կերպ մենք ենք ուրիշների սկզբունքները քննադատում: Մենք պարտավոր չենք բացատրել պատճառները, թե ինչու ենք մենք ապրում հենց այդ սկզբունքներով, մանավանդ որ մենք պարտավորություններ չունենք այն մարդկանց հանդեպ, ովքեր իրականում մեզ լրիվ օտար են:
Մեր կողմից ընդունված որոշումները
Սա միայն իմ կյանքն է, և թե ինչպես ապրեմ, դա նույնպես ես եմ որոշում: Սա այն նշանաբանն է, որը շատերը պետք է որդեգրեն: Հատկապես այն դեպքերում, երբ անծանոթները փորձում են խցկվել մեր կյանք։

Հագուստի ոճը
Անձի արտաքին տեսքը քննադատվում է նույնիսկ ավելի հաճախ, քան նրա սկզբունքներն ու գործողությունները: Բայց հարկ է հիշել, որ եթե ամեն օր հարմարավետ եք ձեզ զգում ջինսով և վերնաշապիկով, ապա ոչ ոք իրավունք չունի դատապարտել ձեզ, ճիշտ այնպես, ինչպես, եթե ասենք, ամեն օր ռոմանտիկ զգեստ կրեիք: Սա ձեր հարմարավետությունն է, ոչ ոք իրավունք չունի ինչ-որ կերպ շտկել այն:
Մեր երազանքները
Նրանք կարող են սովորական լինել, կարող են և խենթ լինել … բայց ոչ ոք չի համարձակվի դատապարտել դրանք: Ճիշտ այնպես, ինչպես մենք չենք համարձակվում դատապարտել մեկ այլ մարդու երազանքները։

Կարողություններ
Ինչ-որ մեկին հեշտությամբ է տրվում մաթեմատիկան, մեկ ուրիշը սեր ունի երաժշտության հանդեպ: Ինչ-որ մեկը հիանալի կերպով է կատարում կազմակերպչական առաջադրանքները: Եվ սա նորմալ է, եթե մեզ ինչ-որ բանի չի հաջողվում, սա ամաչելու պատճառ չէ:
Այն, ինչին մենք արժանի ենք։
Յուրաքանչյուր մարդ պետք է հարգվի` անկախ այն բանից, թե ինչերի է նա հասել կյանքում։




























