Բարակ մազեր ունեցողները պետք է դրանց միշտ ծավալ հաղորդեն, որպեսզի սանրվածքն ավելի գեղեցիկ լինի: Դա կարելի է ստանալ ընդհամենը 10 րոպեյում մի քանի պարզ իրերի օգնությամբ: Մեզ ահնրաժեշտ է սանր, վարսերի փաթաթուկ, մազերի լաք և վարսահարդարիչ:
Այս վարսահարդարումն կատարելու համար նախ լվացեք մազերը, չորացրեք դրանք, մի մազափունջ առանձնացրեք և սանրեք դրա ամբողջ երկայքնով: Իսկ մազափնջի լայնությունն ընտրեք կախված փաթաթուկի լայնությունից:

Փաթաթում եք մազերն շարժվելով դեմքին հակառակ ուղղությամբ և փաթաթելիս մազերն մի փոքր ձգում: Չափազանց կարճ մազերի համար մազակալ օգտագործեք: Այսպես փաթաթում ենք բոլոր մազերը:

Ապա դրանք լաքապատում և 5 րոպե չորացնում վարսահարդարիչով դիֆուզորի համար նախատեսված գլխիկով ամենացածր ջերմության վրա:

Հետո հանում ենք փաթաթուկներն ու մատների օգնությամբ զգուշորեն առանձնացնում մազափնջերը: Անհրաժեշտության դեպքում մազերը ևս մի անգամ կարելի է լաքապատել:

Ստորև կարող եք տեսնել սանքրվածքի հոլովակը:



























