Անկասկած բոլոր նորածիններն էլ գեղեցիկ են:
Նրանց նկարները գրավում են համացանցի բոլոր հետևորդներին, չէ որ անհնար է աչք կտրել քնած երեխայի լուսանկարից, կամ նրա փոքրիկ քթից, ձեռքերից, մատիկներից…
Իսկ եթե նորածինը լիովին տարբաերվում է բոլորի՞ց:
Վենգրիայում ծնվել է 5 կգ քաշ ունեցող տղա, որին Բենցե են անվանել:
Փոքրիկը լիովին առողջ է, բայց մի առանձնահատկություն ունի:
Նա լրիվ ճերմակ մազերով է ծնվել:

Բժիշկները մի շարք հետազոտություններ կատարեցին, բայց չկարողացան պարզել սպիտակած մազերի պատճառը:
Դա ալբինիզ չէր, ինչպես սկզբում ենթադրում էին:

Բենցեն ընտանիքի երրորդ երեխան է, բայց մյուս երեխաները նման առանձնահատկություն չունեն:

Բժիշկների հաջորդ ենթադրությունն այն էր, որ մայրիկը հղիության շրջանում մեծ սթրեսի է ենթարկվել և դրա պատճառով են փոքրիկի մազերը ճերմակ:
Բայց երեխայի մայրը պնդում է, որ հղիության ողջ ընթացքն շատ հանգիստ է անցել: Ոչ մի սթրես կամ անհանգստություն չի եղել:

Գիտնականները պնդում են, որ երեխաների ճերմակ մազերը գենետիկ պատճառ ունեն:
Իսկ տվյալ դեպքի պատճառը կարող էր B 12 վիտամինի պակասը կամ մազերի բջիջների մուտացիան լինել:

Հիմա Բենցեն իր քաղաքում փոքրիկ աստղ է:
Նրան անվանում են «չքնաղ արքայազն»:



























