Թեսս Հոլիդեյը հայտնի պլյուս չափսի մոդել է և հայտնի լավատես դրական անձնավորություն: Թեսսը հայտնի է սեփական մարմնի նկատմամբ իր վերաբերմունքով։ Նա հավաստում է, որ պետք է սիրել մարմինը այնպես, ինչպես կա և չի անհանգստանում իր սեփական քաշի համար, որն արդեն գերազանցում է 150 կգ:

Վերջերս Թեսսը թարմ լուսանկար է հրապարակել համացանցում: Անսովոր մոդելի նույնիսկ հիմնական երկրպագուները նկատեցին, որ Թեսը նկատելիորեն ավելացել է: Բազմաթիվ չսիրողներ կային, ովքեր ուղղակիորեն ասում էին, որ Թեսի ստամոքսի ծալքերը արդեն կախվել են գրեթե մինչև ծնկները: 34-ամյա մոդելին խորհուրդ է տրվել շատ չտարվել “բոդիպոզիտիվով” և վերջապես մտածել սեփական առողջության մասին: Որպես օրինակ՝ օգտատերերը վկայակոչեցին Ջենիֆեր Լոպեսին և Շակիրային, ովքեր կատարյալ մարզավիճակում են, չնայած այն հանգամանքին, որ նրանք շատ ավելի տարքով են:

Թես Հոլիդեյը չի արձագանքում հեյթերների հայտարարություններին: Մի բան պարզ է, կարծես մոդելը չի պատրաստվում որևէ բան անել իր կառուցվածքի հետ: Չնայած վերջին տեսանյութերը ցույց են տալիս, որ արդեն իսկ քայլելն է դժվարացել։ Ինչ վերաբերում է մյուս աստղերին, Թեսսը խուսափողական պատասխանեց, որ այո, նրան դուր են գալիս նրանք: Բայց չի համարում նրանց որպես օրինակ` նմանակելու համար։



Այնուամենայնիվ, իր հագուստով Թեսն ավելի նիհար տեսք ունի, ինչպե՞ս եք կարծում։





























